Բաժիններ՝

Ավտովթար՝ Սեբաստիայի փողոցում. կան տուժածներ

Հոկտեմբերի 22-ին, ժամը 00:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/3 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Cadillac» և «Nissan Cube» (վարորդ՝ Հարություն Խ.) մակնիշների ավտոմեքենաները. վառելիքի արտահոսք չի հայտնաբերվել։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan Cube» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ մյուս ավտոմեքենայի վարորդը՝ «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար։

Կարդացեք նաև

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս