ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հերքում է լուրերը, թե Եվրասիական տնտեսական միության կողմից ՀՀ կառավարությանը՝ որպես նվիրատվություն հանձնված չորս ավտոմեքենաներից մեկը շահագործվում է իր կողմից:
«168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասաց, որ Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաները չպետք է պարտադիր լինեն ոչ մասնագիտական ֆակուլտետներում:
Մեկնարկել է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը. ՈՒՂԻՂ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը վստահեցնում է՝ աշխարհի վերջը մոտեցել է, քանի որ այն, ինչ այսօր կատարվում է մեր շուրջը՝ եկեղեցու վրա հարձակումը, միասեռականների գործողությունները, հուշում են այն մասին, որ աշխարհի վերջը շատ մոտ է:
Ասում եք՝ զգուշացրել եք, բայց դրանով հարցը չի լուծվում, քայլեր են պետք. Պատգամավորը՝ Էրիկ Գրիգորյանին
Անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը վկայի կարգավիճակում հարցաքննվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի հեռուստակայանը սնող 10կՎ էլեկտրահաղորդման գծի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-20-ը՝ ժամը 10:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, Ապարանի հեռուստակայանը հոսանքազրկվելու է:
«Պրոֆեսորադասախոսական կազմի գերակշիռ մասը ստորագրել է այս հայտարարության տակ և համամիտ է այս հայտարարությանը, բացառություններ, իհարկե, կան»,- այսօր ԵՊՀ Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների դասախոսների տարածած հայտարարության մասին խոսելիս ասաց Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը:
Նոյեմբերի 12-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Լոռու մարզային վարչության ու ենթակա բաժինների անձնակազմին ներկայացրեց մարզային վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Կարապետյանին։
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մանկապարտեզներում:
Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության «Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի շուրջ անհանգստությունը դասախոսներին ու ակադեմիկոսներին հավաքել էր մի սեղանի շուրջ:
Այս տարվա երկրորդ եւ երրորդ եռամսյակների ընթացքում Հայաստանում ծնված երեխաների թիվը գերազանցել է անցած տարվա նույն ժամանահակահատվածում արձանագրված ցուցանիշը:
Արցախում՝ 8-10 աստիճանով:
«Այսպիսի բան խորհրդային կարգերի ժամանակ էլ չի եղել»,- ասում է ԵՊՀ պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը:
«Կացինն իջել է հայագիտության վրա»,- ասում է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
«Երեք կիլոմետրանոց հերթի մեկ չորրորդ մասը գյումրեցիների արդեն մաքսազերծված ու հաշվառված մեքենաներն են կանգնած, որոնց վարորդները հերթ են վաճառում»,- 168.am-ին հայտնեց ավտոներկրողներից Սևակ Ալավերդյանը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը համաձայն չէ, որ պետությունը ֆինանսավորի Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմը, քանի որ կան օլիմպիադիայի բազմաթիվ չեմպիոներ, որոնց մասին ֆիլմ չեն նկարահանում:
Սեպտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարության, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ:
Նոյեմբերի 13-ին, ժամը 02:54-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք:
Պետական եկամուտների կոմիտեն «Ժամանակ» օրաթերթի նոյեմբերի 13-ի «Գաղտնալսվել են ու հեռացվել» վերնագրով հրապարակման վերաբերյալ անհրաժեշտ է համարում հայտնել, որ լրատվամիջոցը պարբերաբար շրջանառում է թերի և ոչ հավաստի տեղեկատվություն:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 12-ին, ժամը 19.00-ին, Մայա Ժիդկովան հայտնաբերվել է Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում:
Թալիշի վերակառուցումից հետո այս պահին արդեն 46 ընտանիք վերադարձել է հայրենի գյուղ, ևս 5 ընտանիքի վերադարձն ընթացքի մեջ է։
168 ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ դասախոսներ՝ պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը, պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը և ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը պատրաստվում են իշխանություններին և ուսանողությանը կոչ ուղղել՝ կապված հայագիտական առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու մասին օրինագծի, ինչպես նաև դրանում տեղ գտած այլ դրույթների վերաբերյալ:
Ուսանողները շարունակում են դասադուլը: Այսօր առավոտյան ժամը 9:30-ից ԵՊՀ Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների ուսանողները կրկին հավաքվել են իրենց մասնաշենքի դիմաց: Ուսանողների դասադուլն այս անգամ ուղեկցվում էր «Դա-սա-խոս, մի-ա-ցի՛ր» վանկարկումներով:
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է ՊՊԾ գնդի գրավման գործի քննությունը:
Նոյեմբերի 12-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Աբովյան քաղաքի Սևանի փողոցից բերման է ենթարկվել 25-ամյա Մարիամ Ա.-ն, որը նոյեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում, ենթադրյալ հանցագործություն կատարած երկու փաստաբանի բերման ենթարկելու և ձերբակալելու վերաբերյալ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դժգոհ է այն խոսակցություններից, թե իր քաղաքապետ եղած ժամանակ Գյումրիում կրիմինալն ավելի շատ է եղել:
Նոյեմբերի 12-ին, ժամը 13.10-ին, Չարենցավանի մի բնակիչ հաղորդում է տվել, որ առավոտյան 21-ամյա քրոջը առևանգել և տարել են անհայտ ուղղությամբ: