Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելն այդպես էլ չլուծեց ավտոներկրողների խնդիրը։ Այս օրերին մենք պարբերաբար ավտոներկրողներից բողոքներ ենք ստանում, որ կատաստրոֆիկ հերթեր են գոյացել Գյումրիի ավտոմաքսատան տարածքում։
Երեկ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Տաշիր քաղաքում ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի բնակարանից որսորդական զենք է հափշտակվել։
Ես Աղազարյան Հովիկն եմ, քրիստոնյա, բայց ես հավատացյալ չեմ: Ու ինձ համար շատ ցավալի է, որ իմ յոթ տարեկան թոռնիկը աղոթում է. սա կոչվում հոգեորսություն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մառախուղ:
«Ս. Անդրեաս առաքյալը, մինչ Հիսուս Քրիստոսին հետևելը, նախապես եղել է Հովհաննես Մկրտչի աշակերտը:
Նոյեմբերի 15-ին, ժամը 15։12-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Թուրքիայի Հանրապետության տարածքում հրդեհ է բռնկվել, առկա է տարածման վտանգ դեպի ՀՀ տարածք՝ Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի առթիվ:
Բնապահպան Մարի Չաքրյանը իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է, որ Դալմայի այգու տարածքում քանդում են 16-17-րդ դարերի գինու հնձան
Հեռանում եք իրարից։ Ամեն հաջորդ օր ավելի շատ։ Հիմա արդեն հեռվից իրար բան ասելու համար միայն գոռում եք։ Հեռվից միայն կարելի է գոռալ։ Հետո էլ ոչ մի կերպ չեք լսի իրար։ Հետո կլինի ամեն ինչ, բայց ոչ դեպի ապագա տանող ճանապարհ։
Նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել է հանցագործության դեպք։
Չինաստանի Շենչժեն քաղաքի բնակիչը ձախ աչքով կուրացել է այն բանի պատճառով, որ չափազանց շատ է օգտվել սմարթֆոնից:
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Արտաշատի գործընկերների հետ համատեղ նոյեմբերի 13-ի գիշերը Արտաշատում հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին մի տղամարդու։ Լոռու Քարինջ գյուղի բնակիչ, 64-ամյա տղամարդը հոկտեմբերի 24-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Նոյեմբերի 14-ին, ժամը 11-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, թե մոտ տասը րոպե առաջ Տիտոգրադյան փողոցում մոտ տասը հոգով մի երեխայի են ծեծել: Մեկնել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը:
AntiFake.am-ին տեղեկություններ են փոխանցվել, որ Կոնդի կառավարական առանձնատների մուտքը պաշտպանող նախկին սյունային պատնեշները փոխարինվում են նոր` առավել պաշտպանիչ նշանակության և անվտանգության ուժեղացված համակարգ ունեցող պատնեշով, այդ թվում՝ «դռոնների» խլացուցիչներով։
Նոյեմբերի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների աչալուրջ ծառայության շնորհիվ գրպանահատության հերթական դեպքը բացահայտվեց:
ՀՀ գլխավոր դատախազությունից Կոտայքի մարզի դատախազություն է ուղարկվել Երևանի բնակիչ, Ռ. Խ.-ի դիմումը, որով վերջինս մի խումբ անձանց մեղադրում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին՝ ժամը 22:10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում տարածքային ստորաբաժանումներում շարունակվում են արձանագրվել ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
«Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանից հետաքրքվեցինք՝ արդյո՞ք տեղին են այն մտահոգութունները, որ պանիրը պատրաստում են կաթի փոշուց և բուսայուղից։
«Եթե նախկին սննդակարգում միայն կարտոֆիլ էր ուտում, քաշը չէ՞ր ավելանում: Նախկին սննդակարգում տեսականին ավելի քիչ էր, և զինվորը կենտրոնացած էր մեկ-երկու բանի վրա: Հիմա տեսականին ավելի շատ է, և նա ընտրելու ավելի մեծ հնարավորություն ունի: Երկրորդ՝ զինվորի քաշի մասին սնունդ ապահովողը չի մտածում, այլ հրամանատարը, որը պիտի մարտական պատրաստության միջոցով այնպես անի, որ զինվորն ավելորդ քաշ չունենա: Զինվորն ավելորդ քաշը կորցնում է մարզումների միջոցով»,- ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով՝ Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ գոհ է ԿԳՄՍ նախարարության՝ «Մել» ֆիլմը ֆինանսավորելու որոշումից:
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, գիշերային ուժեղացված ծառայության ընթացքում, Քուչակից Ծաղկաշեն գյուղ տանող ճանապարհին նկատել են, որ տրակտորով համայնքային սեփականություն հանդիսացող դաշտից հող են բեռնում խոշոր բեռնատարի թափք։
«Երբ ես ավարտեցի համալսարանը, ինձ ասաց՝ գնա բանվորություն արա, ասաց՝ բանվորի քրտինքի հոտը կքաշես, միգուցե մի բան կստացվի»,- հոր մասին խոսելիս՝ առաջինն այս պատմությունն է հիշում Աշոտ Կիրակոսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 15-ին հյուրընկալել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահ Դավիթ Սագանելիձեին:
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որպեսզի պատկերացնեք, թե ինչքան հետադիմական և անարդյունավետ բյուջե է նախագծել Երևանի քաղաքապետարանը 2020 թվականի համար ներկայացնում եմ երկու թիվ․
«Նախկին ռեժիմից շատ մարդիկ շարունակում են աշխատել: Խոսքն այն մասին չէ, որ որոշ պրոֆեսիոնալ մարդիկ, այսինքն՝ այն մարդիկ, որոնք չինովնիկական պաշտոններ են զբաղեցնում նախարարություններում և կատարում են չինովնիկական աշխատանքներ, նրանք, անկախ իրենց պատկանելությունից, պետք է շարունակեն աշխատել, եթե պրոֆեսիոնալներ են, բայց տեսնում ենք, գիտենք, որ նախ՝ ռեժիմի շատ անդամներ շարունակում են կառավարել որոշ ոլորտներ, այդ թվում՝ ստվերային կառավարել որոշ ոլորտներ, դա ակնհայտ երևում է ամեն ինչից: Եվ շատ ակնհայտ է, որ նախկին ռեժիմը դեռ չի հանձնվել»:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամների ասուլիսը՝ ուղիղ. tert.am