Բաժիններ՝

«Ես գիտեմ, որ մարդն ընտանիք պետք է ունենա, երեխաներ, աղջիկն աղջկան չսիրի, տղան էլ տղային չսիրի». Վարդան Ղուկասյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը համաձայն չէ, որ պետությունը ֆինանսավորի Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմը, քանի որ կան օլիմպիադիայի բազմաթիվ չեմպիոներ, որոնց մասին ֆիլմ չեն նկարահանում:

«Մենք ավելի լավ կերպարով մարդիկ ունենք: Սա չի նշանակում, որ, եթե Եվրոպայի
չեմպիոն է եղել, իր վատ ապրելակերպը, որով հավանաբար Գյումրիում տեղ չի ունեցել, դրա համար էլ թողել ու գնացել է, քանի որ այնտեղ մարդիկ ուրիշ ձև են ապրում, հիմա պետք է ֆիլմ նկարենք և դրա համար պետք է 20  մլն դրամ տանք: Անդրանիկ զորավարի, Վարդան Մամիկոնյանի մասին թող ֆիլմ նկարեն, մեր նախնիների, էս ո՞ւմ համար են գումար տալիս»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ որևէ մեկն իրավունք չի տվել, որ ժողովրդի փողով նման ֆիլմ նկարահանեն. «Հետո Պապ թագավորից են խոսում, նա «գալուբոյ» է եղել, նման կերպարը պետք է ազգի միջից հանեն, ամոթ է, մեր Տրդատ թագավորի թողել, ինչ են անում: Պապ թագավորը կաթողիկոսին թունավորեց, նրա կերպարը վերցրել են՝ որպես օրինակելի, թողնում են մյուսներին, ընկել են սատանաների հետևից: Զարմանալի է»,- շեշտեց նա:

Նա նշեց, թե չի իմացել, որ Մելինե Դալուզյանը «նման բաներ է արել», որին որպես լավ մարզիկ՝ նախկինում պարգևատրել է: Իսկ դրանից հետո նրան չի տեսել, ցանկություն էլ չունի տեսնելու:

«Ես գիտեմ, որ մարդն ընտանիք պետք է ունենա, երեխաներ, աղջիկն աղջկան չսիրի, տղան էլ տղային չսիրի: Չեմ էլ ուզում դրանց անդրադառնալ, ամոթ էլ է»,- նշեց նա:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս