Ոստիկանությունը շաբաթ օրը՝ նոյեմբերի 9-ին տեղեկություններ է ստացել, որ Երևան քաղաքի բնակիչներ՝ մի կին և մի տղամարդ, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մուտք գործելով Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ, պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հավատացյալների նկատմամբ:
«Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ նախագահը 2019 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել միության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության աշխատանքների 2017-2018թթ․ հաշվետվությունն այն մասին, որ նշված ժամանակահատվածում թույլ են տրվել մի շարք խախտումներ։
ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարականով Երևանի շտապ բժշկական օգնության ծառայության ղեկավարության հետ իրականացվել է հաշվարկներ և ներկայացվել են 2020 թվականի Երևանի շտապ բժշկական օգնության աշխատակիցների աշխատավարձի վերանայման առաջարկներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Արայիկ Հարությունյանը անցել է բոլոր սահմանները»,- ասում է ԵՊՀ ուսանողուհին:
Նոյեմբերի 11-ին, ժամը 05:11-ին հրդեհաշիջման աշխատանքները կրկին վերսկսելու նպատակով «Լոբուց գոմեր» կոչվող հանդամաս են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 22 և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Պառավաքարի հենակետից 10, Այգեպարի 10, Ներքին Կարմիր Աղբյուրի 11, Չինարիի 10, Մովսեսի 10, Չորաթանի 8 փրկարար ծառայող: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իջևանում քարը քարին չդրած, Իջևանի ժողովրդի և քաղաքապետարանի հաշվին ունեցվածք դիզած մի քանի հոգի հոգեխանգարման մեջ են ընկել՝ կատարվող աշխատանքներից, և գլխակորույս փորձում են ձեզ հայտնի մի քանի «մամուլի» միջոցով սևանցնեն:
«Արայիկ Հարությունյանը 2 ոտքը դրել է մի կոշիկի մեջ. Նա նախարարությունում անելիք չունի»,- ասում է ակցիայի կազմակերպիչ Գևորգ Գյուլումյանը:
ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողները այսօր կրկին դասադուլ են սկսում, որից հետո քայլերթով շարժվելու են դեպի ԿԳՄՍ նախարարություն, որտեղ ժամը 11:00-ին նրանց կմիանա «Կամք» հասարակական նախաձեռնությունը:
Նոյեմբերի 10-11-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 1 ահազանգ է ստացվել հանրապետության տարածքում նկատված օձի վերաբերյալ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը Արցախ է մեկնում ուղղաթիռով՝ իր կողքին ունենալով ընտանիքի անդամներին: Հաթերք գյուղի ճանապարհին նրա հետևից ջուր է լցնում արցախցի գյուղացին: Նշանակում է որ այդ հատվածում նա ոչ թե ուղղաթիռում այլ ավտոյում է եղել:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարզվում է, որ երեկ երկու քաղաքացի մուտք են գործել Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ, և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Սասստեքս» կարի արտադրամասի դռները փակ են, մի քանի օր է կարի մեքենաները չեն աշխատում: «Սասստեքսը» փաստացի, դադարեցրել է գործունեությունը: Այս մասին բազմաթիվ լուրեր շրջանառվեցին նաեւ համացանցում:
Հրեշտակապետեր Գաբրիելի և Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նրանք եկեղեցու ներսում անվայել արտահայտություններ են վանկարկել և ըստ տեղեկութունների, նմանատիպ արարքներ կատարել են նաև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
Աստվածաշնչի Երգ Երգոց գիրքը ներառում է հարսի և փեսայի երկխոսությունների ձևի մեջ առնված բանատեղծություններ, որտեղ այլաբանորեն անդրադարձ է կատարվում Քրիստոս-եկեղեցի շնորհական միությանն ու բարձրագույն մարգարեությանը Մեսսիայի մասին:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստանում է:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստան ժամանելուն պես մասնակցել է Ազգային պատկերասրահում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «4 տարի առաջ այս օրը ՀՀ ԿԳՆ-ն արժանացել էր Հայրապետական կոնդակի»:
Դեպորտի կամ հարկադիր վերադարձի դեպքում որոշակի կանոնների պահպանմամբ քաղաքացին վերադարձվում է իր ծագման երկիր, եթե այդ երկրների միջև կա փոխադարձ հետընդունման մասին համաձայնագիր: ԵՄ-ն և Հայաստանը հետընդունման համաձայնագիրը ստորագրել են 2013-ին, որն ուժի մեջ է մտել 2014-ից: Եվ այդ տարվանից մենք արդեն իսկ ստանում ենք հետընդունման հայցեր: Իհարկե, 2012-ից է եղել հետընդունումը, բայց այն ինստիտուցիոնալիզացված չէր, չկար իրավական բազա: 2014-ից արդեն իսկ տեսնում ենք միտման աճ:
«Մեր հանրության շրջանում բավականին մեծ դժոգություններ կան Լարսում տեղի ունեցող խցանումների հետ կապված, լինում է ժամանակ, որ այնտեղ մետրերով խցանումներ են առաջանում։ Ուստի, այդ խնդիրներին ծանոթանալու և եղած խոչընդոտները վերացնելու նպատակով, եղանք Լարսում և շրջայց կատարեցինք անցակետում»,- մեզ հետ զրույցում ասաց Վաղարշակ Հակոբյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում է:
ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գիտության միջազգային օրվա կապակցությամբ գործընկերներս նույն հարցն են տալիս ՖԲ-ում, թե ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե մեր գիտությունը վերանա»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ Գորիսում հարգանքի տուրք են մատուցել Հայրենական Մեծ պատերազմի զոհերին, այս մասին տեղեկացնում է վարչապետի ֆեյսբուքյան էջը:
Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 9-ին «Արմավիր» բժշկական կենտրոնում մահացել է Երևան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Էդուարդ Սահակյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 8-ին Արաքս-Սարդարապատ ավտոճանապարհի՝ Սարդարապատ գյուղի վարչական տարածքում իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելուց հետո:
Նոյեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արք. Պոլ Ռիչարդ Գալագերին և նրա գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Նիկոլ Փաշինյանը Գորիսում է (ուղիղ):
Նոյեմբերի 10-ին՝` ժամը 00:37-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 8 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: