Նոյեմբերի 12-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված հեծանվորդի, որը տեղում մահացել է:
Ազգային ժողովը քննարկում է ժամանակավոր կալանավորման կիրառումը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկելի դարձնելու մասին օրենքի նախագիծը: Այս մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:
Նոյեմբերի 12-ին, ժամը 22։31-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը ներկայացրել է օրենսդական նախաձեռնություն, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «ԱԺ կանոնակարգ սահմանադրական» և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքներում։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
«911» ծառայություն նոյեմբերի 12-ին, ժամը 21:33-ին տեղեկություն է հաղորդվել, որ Հարթաշեն-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը ներկայացրել է տվյալներ 2018 թվականին ստացած եկամուտների, ինչպես նաև դրամական միջոցների վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ Վ. Բիյագովի՝ 2018թ. տարեկան հայտարարագրից։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբոր՝ Միհրան Մովսիսյանի որդի Ռոբերտ Մովսիսյանն անցնում է թմրանյութի գործով: գործը ներկայումս դատարանում է:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Հայաստանում բեռնափոխադրող ընկերությունները բարձրացրել են ծառայության գները: Ավելացել է հատկապես Մոսկվա-Երեւան ներմուծման արժեքը, ինչի արդյունքում գործարաններ կան, որոնք չեն կարողանում ամիսներ առաջ պատվիրած ապրանքը ներկրել Հայաստան:
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:
չէ: Գյումրու հարեւանությամբ գտնվող գյուղի բնակիչներն այս խնդիրը մշտապես բարձրացրել են: Գազ անցկացնելու պահանջ կա, սակայն դեռեւս այդ ուղղությամբ ծրագիր մշակված չէ:
Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կայուն համագործակցության շարունակական ամրապնդումը և կազմակերպության հետևողական ուշադրությունը տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ:
ոլիկներին՝ Հայ Կաթողիկե եկեղեցու հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր սպանության կապակցությամբ:
2008-2019 թթ. ներդրումների ծավալը կազմել է 122,3 մլրդ դրամ (մոտ 300 մլն դոլար) կամ կոնցեսիոն պայմանագրով նախատեսված ներդրումների ընդհանուր ծավալի 70,1%-ը: «ՀԿԵ» ՓԲԸ կոնցեսիոն ակտիվի վերանորոգման և բարելավման շրջանակներում 2019 թվականին կապիտալ վերանորոգվել է 8 կմ գիծ: Ընդհանուր առմամբ, 2008-2019 թթ. վերանորոգվել է 482 կմ գիծ կամ գլխավոր գծի շահագործվող երկարության (703 կմ) 68,6%-ը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի՝ Երևանում մեքենաներով կամ դրանց կցորդներով առևտուր իրականացնելու և ծառայություններ մատուցելու հարաբերությունները կարգավորող օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրվել:
ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2019թ. առաջին 9 ամիսներին ճանապարհաշինության ծրագրերի իրականացման ընթացքում թույլ տրված առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է 12 քրեական գործ:
Հոկտեմբերի 30-ին ոստիկանության Նաիրիի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխարհում ապրող բոլոր երիտասարդների կոչ արեց հենց այս պահից սկսել ապագայի կերտման գործընթացը:
Հունիսի 4-ին հորեղբորորդու Տաշիր քաղաքում գտնվող տանը մահացել էր 40-ամյա մի տղամարդ, որն ապրում էր Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում։
«Նախ՝ սխալ էր պետական մակարդակով հայտարարել, թե ավիատոմսը 35 եվրո է, և ազգաբնակչությանը մոլորության մեջ գցել: Իրականում այդ 35 եվրոն տոմսի տարիֆն է, իսկ տոմսը բաղկացած է տարիֆից, ինքնարժեքից, որին գումարվում են որոշակի հարկեր՝ ավիաընկերության հարկերը, օդանավակայանի հարկերը, ընդունող երկրի հարկերը, և այլն: Ընդ որում՝ «Ռյան Էյրի» դեպքում չկա որևէ սպասարկում, ուղեբեռի հնարավորություն, պետք է պարտադիր օնլայն check-in արվի, որովհետև կարող ես տոմսը ձեռքիդ հասնել օդանավակայան, և պարզվի, որ քո տեղը վերավաճառել են: Ամեն ինչը հավելյալ վճար է այս ավիաընկերության դեպքում»:
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն իրականացնող ՍՊ ընկերության տնօրենի կողմից թույլ տրված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։
Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում քաղաքացին նոյեմբերի 9-ին իրեն պատկանող ձիով պայթել է հակահետևակային ականի վրա, ստացել վնասվածքներ: Քաղաքացին հիվանդանոցում ստացել է բժշկական օգնություն, հրաժարվելով ստացիոնար հսկողությունից, գնացել է տուն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի բժիշկ-համակագրող Արևատ Ալեքսանյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր շտաբում ընթացող 40-րդ Գլխավոր կոնֆերանսի «Reinventing learning» թեմատիկ քննարկմանը ներկայացրեց Հայաստանում 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը:
Նոյեմբերի 12-ին, ժամը 10:31-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահագնի թաղամասում` կենտրոնական մուտքի մոտ, այրվում է տուն:
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 16․45-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի աջ և ձախ կեսերի ու պարանոցի կտրած-ծակած վերքերով Բագրատունյաց պողոտայից հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ, 51-ամյա մի տղամարդ։
Սիրիայի Ղամիշլի քաղաքում տեղի է ունեցել Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Հաննա Պետոյանի վերջին հրաժեշտի արարողությունը:
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարած «Իմ ընկեր․․․» շարադրությունների մրցույթն ավարտվել է:
Նոյեմբերի 11-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի ավտոմեքենայից գողություն է կատարվել։ Պարզաբանենք, որ ԱԺ պատգամավորը նոյեմբերի 11-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ներկայացրել, որ Վ․ Վաղարշյան-Ա․Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտակայքում կայանված իր մեքենայի սրահից գողացել են «Ռոլեքս» ժամացույցը։