Դասախոսների և ակադեմիկոսների կոչը ուսանողներին ու իշխանությանը. ՈՒՂԻՂ
ԵՊՀ դասախոսներ՝ պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը, պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը և ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը պատրաստվում են իշխանություններին և ուսանողությանը կոչ ուղղել՝ կապված հայագիտական առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու մասին օրինագծի, ինչպես նաև դրանում տեղ գտած այլ դրույթների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխություն անելու նախագիծը, որով նախատեսվում է Հայոց լեզու, Հայոց պատմություն և Հայ գրականություն առարկաների դասավանդումը հանել ոչ մասնագիտական բուհական ծրագրերում պարտադիր դասավանդվող առարկաների ցանկից:
ԿԳՄՍ նախարարության այս նախագիծը ստիպել է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներին դասադուլ հայտարարել, ու այդ կերպ արտահայտել իրենց անհամաձայնությունը նախարարության այդ որոշմանը: Արդեն մեկ շաբաթ է՝ տապալված է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ողջ ուսումնական պրոցեսը: 3 օր է, ինչ ուսանողներն իրազեկման երթ են իրականացնում Հայաստանի մյուս բուհերում:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ