
Պատահար Երևանի կենտրոնում

Նոյեմբերի 13-ին, ժամը 02:54-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «BMW 525» և «Honda Elysion» (վարորդ` Նարեկ Հ.) մակնիշների ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: