«Ինչո՞ւ էր երկիրը այդքան անպատրաստ և ի՞նչ ժամանակին պետք է անեին իշխանությունները մինչև վարակի զանգվածային բռնկումը». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արդեն մեկուկես ամիս Արտակարգ դրության մեջ ապրող ժողովուրդը օրեցօր առերեսվում է նոր խնդիրների՝ առողջապահական, սոցիալական, տնտեսական, հոգեբանական։

Ավաղ, կորոնավիրուսի հարվածն անխուսափելի էր նաեւ Հայաստանի համար։ Բնականաբար, ցանկացած իշխանության դեպքում այն մեծ հավանականությամբ կհայտնվեր մեր երկրում։

Բայց…

Բոլորս ենք հիշում, թե որքան ոչ ադեկվատ էր ստեղծված իրավիճակին մեր իշխանությունը, որքան մակերեսային էր եւ անլուրջ պետական պաշտոնյաների պահվածքը, ինչ համառությամբ էր Նիկոլ Փաշինյանը փորձում «Այո» ստանալ իր սահմանադրական ավանտյուրային՝ կորցնելով թանկարժեք ժամանակը։

Արդյունքում Հայաստանն ասաց ԱՅՈ, բայց ոչ թե սահմանադրությանը, այլ վարակին։

Ինչո՞ւ էր երկիրը այդքան անպատրաստ եւ ի՞նչ ժամանակին պետք է անեին իշխանությունները մինչեւ վարակի զանգվածային բռնկումը։ Ինչպե՞ս է այսօր աշխատում պարետատունը։ Ինչպե՞ս են ծախսվում պետական միջոցները։ Ի՞նչ կոռուպցիոն ռիսկեր են առկա գնումերի եւ ծառայությունների ձեռքբերման ընթացքում։

Այս ամենը պետք է դառնա մանրամասն ուսումնասիրման առարկա։

Աստծո հաջողությամբ իրավիճակի բարելավումից անմիջապես հետո հրամայական է ստեղծել այս հարցերով հատուկ քննիչ հանձնաժողով»:

Տեսանյութեր

Լրահոս