Հայաստանում տիրում է հիասթափություն, քանի որ որոշ մարդիկ ակնկալում էին, որ իշխանությունից մասնաբաժին կունենան. Նիկոլ Փաշինյան
Իմ ուղիղ եթերին նախորդող տեխնիկական կադրերի որոշ ռեակցիաներ ինձ զարմացնում են։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում։
«Սովետական տարիներին երեխաները մտածում էին, որ ուսուցիչները հաց չեն ուտում, զուգարան չեն գնում, որոշ ռեակցիաներ այդպիսի տպավորություն է թողել։ Շատ վատ երևույթ է տեղի ունեցել։ Բայց այդ երևույթը դրա հեղինակների մասին է, ոչ թե կադրերի, դրանք սովորական աշխատանքային կադրեր են»,- ասաց Վարչապետը։
Նրա խոսքով` իր հազն անգամ շատերին է հուզել, և նախորդ օրերին իր գործընկերները խորհուրդ են տվել և կորոնավիրուսի 3-րդ թեստն են արել, որի պատասխանը բացասական է։
Հիշեցնենք, որ նախօրեին հրապարակվել էր վարչապետի ուղիղ եթերին նախորդող փորձնական կադրերը։
Իսկ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով այդ դեպքին`գրել էր, որ փորձնական հեռարձակումն այլ հեռուստաընկերություններին հասանելի դարձնելը ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է հանրային հեռուստաընկերության կողմից:
Անդրադառնալով դատական համակարգին` վարչապետն ասաց, որ շուտով գալու է «վնգստացող» դատավորների պատասխան տալու ժամանակը։
«Վնգստացող դատավորների հերթն է գալիս, որոնք «վեշերը» պիտի հավաքեն, հեսա Սահմանադրական դատարանի հերթը կգա՝ կորոնավիրուսային դատարանի, որոնք փրկվեցին և ժամանակ են շահում կրոնավիրուսի շնորհիվ։ Բոլորի հերթը գալու է։ Ես կասկածելու տեղիք չունեմ, ինձ ոչ մեկ չի կարող կանգնեցնել, բացի ժողովրդից»,- ասաց վարչապետը։
Թավիշի եւ «ամենաթողության» մասին։
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Sonntag, 19. April 2020