Բախման հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Մարտի 5-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Արմավիրի մարզում նախկինում կատարված գողության մի քանի դեպքով Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ձեռնարկում էին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, երբ փետրվարի 28-ի ուշ երեկոյան ստացան տեղեկություն: Ըստ տեղեկության` Արմավիր քաղաքի Լերմոնտովի փողոցի բնակիչ 41-ամյա տղամարդը ոչ միայն նախկինում էր կատարել, այլև հենց այդ պահին գնացել էր գողության: Արագ գործողությունների արդյունքում Լերմոնտովի փողոցում մարտի մեկին, կեսգիշերից 40 րոպե […]
Երեկ՝ մարտի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։05-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարածքային բաժիններից մեկում տեղեկություն է ստացվել, որ ժամը 07։20-ի սահմաններում հարազատների կողմից հիվանդանոց է ընդունվել նորածնի դի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
«3 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի շարասյունը մահացու վրաերթի ենթարկեց հղի կնոջը, և երեք տարի անց մենք ունենք անընդհատ ձգձգվող դատավարություն, ունենք անհետացած ապացույցներ, ունենք մի իրավիճակ, երբ որևէ մեկը մեկ օր անգամ պատասխանատվություն չի կրել, անգամ աշխատանքից չեն ազատվել այդ մարդիկ:
Մարտի 5-ին, ժամը 14:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։ Հայտնում են ՀՀ ՆԳն փրկարար ծառայությունից:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Մինչև 2024 թվականի վերջը շուրջ 700 հազար օտարերկրացիներ Ռուսաստանում գտնվել են անհիմն: Նրանք իրենց գտնվելն օրինականացնելու ժամանակ ունեն մինչև ապրիլի 30-ը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ անցկացված ՆԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստում:
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ելույթ է ունեցել «Հայ Գործարար 2025» միջոցառմանը։ «Հայ գործարար 2025» միջոցառումը կազմակերպել է Առաջին Բիզնես Դպրոցը՝ Գործարարի օրվա կապակցությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Մարտի 4-ին ձերբակալված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց. Aysor.am-ին ասացին հիվանդանոցից։
Այսօր՝ մարտի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Արմեն Գ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Նաիրի Զարյան 15 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 14-ամյա Նատալյա Ա.-ին:
Մենք ունենք մարտ ամսվա կանխատեսումներում փոփոխություն, ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
ԱԺ-ն այսօր 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
ԱԺ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի պնդումն առ այն, որ vbet.com կայքը Հայաստանում իբր օրենքի խախտմամբ է գործունեություն ծավալում, ապատեղեկատվություն է և իրականությանը չի համապատասխանում։
Բաքվի նավթամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԻՆ-ին։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.37 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:
Օդի ջերմաստիճանը 5-8-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ըստ տեղեկության՝ հացի որոշ տեսակների գինը վաճառատներում կբարձրանա 10 թեթրիով։ Խոսքը երեք տեսակի սպիտակ հացի մասին է՝ 410 գրամանոց, 530 գրամանոց և նույն քաշի կտրտած հաց։ Որոշ ցանցային սուպերմարկետներ արդեն տեղեկացվել են գնային փոփոխությունների մասին։
Հայ եկեղեցու նվիրական ավանդության համաձայն՝ Սուրբ Խորան բարձրացող բոլոր հոգևորականները՝ դպիրից կաթողիկոս, հագնում են հատուկ ծիսական նպատակով պատրաստված հողաթափեր:
Թուրքիան շարունակում է մնալ Գերմանիայի զբոսաշրջիկների համար ամենանախընտրրած ուղղություններից մեկը: Այդ մասին նշվել է Բեռլինի միջազգային զբոսաշրջության տոնավաճառի շրջանակնում տարածված հայտարարության մեջ:
Մարտի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «Երևան» բժշկական կենտրոնի դիմաց, Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Սարգիս Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչներ 41-ամյա Անդրանիկ Դ․-ի վարած «Mitsubishi Pajero» մակնիշի և 40-ամյա Վահե Խ․-ի վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենաներին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Ավելի քան 3300 բեռնատարներ սպասում են Վերին Լարսի անցակետով անցնելուն, հայտնում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը:
Այս մասին տեղեկացնում են «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունից:
«Մենք ունենք բազմաթիվ պահանջներ, որոնք կարող ենք տարբեր ինստիտուտներով բարձրաձայնել: Հասկանում եմ, որ ռեսուրսների պակաս ունենք: Սփյուռքում ունենք այդ ռեսուրսը, բայց արդեն քանի տարի Սփյուռք և պետություն համագործակցությունը տեղի չի ունենում: Մեկ իրավաբանը Սփյուռքում, որն ինքնակամ գործողություն է կատարում ՀՀ շահերի համար, դառնում է թիրախ թուրքական և ադրբեջանական համայնքների համար, և այդ անձի անվտանգությունը դրվում է հարցականի տակ: Ես կասկածում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն այդ անձին պաշտպանելու նպատակով որևէ գործողություն կիրականացնի: Ադրբեջանում հակառակն է»:
Վարորդներին առաջարկվում է նշված հատվածը շրջանցել Մ-2, Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհով։