Գրեթե 700.000 մարդ ՌԴ-ում անհիմն է գտնվել. ՆԳ նախարարը՝ անօրինական միգրացիայի մասին

Մինչև 2024 թվականի վերջը շուրջ 700 հազար օտարերկրացիներ Ռուսաստանում գտնվել են անհիմն: Նրանք իրենց գտնվելն օրինականացնելու ժամանակ ունեն մինչև ապրիլի 30-ը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ անցկացված ՆԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստում:

«Մեր գնահատմամբ՝ 2024 թվականի վերջին մոտ 700 հազար օտարերկրյա քաղաքացի անհիմն է գտնվել երկրում։ Նրանց հնարավորություն է տրվել մինչև ապրիլի30-ը հստակեցնել իրենց կարգավիճակը։ Այդ ժամկետը լրանալուց հետո կգործարկվի իրավական ողջ գործիքակազմը՝ ընդհուպ մինչև վտարումը», – ասել է նախարարը։

Կոլոկոլցևի խոսքով՝ անցած տարի ոստիկանությունը բացահայտել է զենքի ապօրինի շրջանառության ավելի քան 16 հազար դեպք:

«Ներկա պայմաններում մեծ նշանակություն ենք տալիս զենքի ապօրինի շրջանառության կանխմանը։ Հայտնաբերել ենք ավելի քան 16 հազար նման փաստ և գրեթե 8 հազար անձի»,- ասել է նա։

Կոլոկոլցևը նաև հայտարարել է, որ Անվտանգության դաշնային ծառայության և «Ռոսգվարդիայի» հետ փոխգործակցությամբ անցկացվում է համատեղ միջոցառում քաղաքացիների կողմից ապօրինի պահվող զենքի կամավոր հանձնման նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս