
Երևանում վարորդական իրավունք չունեցող և ոչ սթափ վարորդը «ՎԱԶ 2107»-ով բախվել է կայանված 2 «Mitsubishi Pajero»-ների

Մարտի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «Երևան» բժշկական կենտրոնի դիմաց, Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Սարգիս Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչներ 41-ամյա Անդրանիկ Դ․-ի վարած «Mitsubishi Pajero» մակնիշի և 40-ամյա Վահե Խ․-ի վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենաներին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննություն և պարզվել է, որ «ՎԱԶ 2107»-ի վարորդը եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։