Բաժիններ՝

Հողաթափ

Հայ եկեղեցու նվիրական ավանդության համաձայն՝ Սուրբ Խորան բարձրացող բոլոր հոգևորականները՝ դպիրից կաթողիկոս, հագնում են հատուկ ծիսական նպատակով պատրաստված հողաթափեր:

Հողաթափերը սովորաբար լինում են կաշվից, թավիշից, ասեղնագործ, մարգարտազարդ և այլն: Քահանայական հողաթափերի վրա սովորություն կա ասեղնագործել օձի և կարիճի պատկերներ՝ ի խորհուրդ սաղմոսի հետևյալ խոսքերի. «Դու կքայլես իժերի ու քարբերի վրայով, ոտքով կկոխոտես առյուծին ու վիշապին» (Սաղմոս 90:13): Այն խորհրդանշանն է Հիսուսի այն պատվիրանի, որով Նա Իր աշակերտներին իշխանություն տվեց ոտնակոխ անել օձերին, կարիճներին և թշնամու ամբողջ զորությունը (Ղուկաս 10:19):

Սբ. Պատարագի ընթացքում «Մի ոք երախայից» ասելիս քահանան ի հիշատակ Հին Ուխտի շրջանում ասած Աստծո խոսքին, թե «Հանիր ոտքից հողաթափերդ այն սուրբ տեղը, ուր դու կանգնած ես», ոտքից հանում է հողաթափերը:

Քահանայական իշխանությունը Քրիստոսից տրված զորություն ունի ոտնակոխելու օձերին, կարիճներին, չարի զորությունը:

Կարդացեք նաև

Հնում եկեղեցիների ամբողջ հատակը ծածկված էր գորգերով, կարպետներով, խսիրներով և հարմար չէր, որ դրսի կոշիկներով ներս մտնեին: Բոլոր հոգևորականները դրսի դռնից ներս էին մտնում հողաթափ հագած: Այդ սովորությունը այժմ դադարել է:

Հողաթափի օգտագործումը եկեղեցում պարզության և մաքրության նշանակ է:

Սբ. Սեղանի համար օգտագործվող հողաթափը չի կարելի հագնել եկեղեցուց դուրս, այլապես այն կորցնում է իր իմաստը:

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս