Բաժիններ՝

Արագածոտնի մարզի գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին կինը ծննդաբերել է արական սեռի երեխա՝ մահացած վիճակում

Երեկ՝ մարտի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։05-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարածքային բաժիններից մեկում տեղեկություն է ստացվել, որ ժամը 07։20-ի սահմաններում հարազատների կողմից հիվանդանոց է ընդունվել նորածնի դի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Բժիշկներին երեխայի մայրը հայտնել է, որ ինքը ծննդաբերել է ճանապարհին և պտուղը ծնվել է մահացած:

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 07։00-ի սահմաններում, ծննդկանը 35 շաբաթական հղիությամբ մարզի գյուղերից մեկից՝ իրենց տնից սեփական ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ծննդաբերել է արական սեռի երեխա՝ մահացած վիճակում:

Դեպքի փաստով ոստիկանություն տարածքային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31