Բաժիններ՝

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել

Մարտի 4-ին ձերբակալված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից երեկ ձերբակալված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել, վերջինիս նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն, գրավ և չբացակայելու արգելք»,- գրել է խոսնակը:

Ավելի վաղ Հայկ

Կոստանյանը տեղեկացրել էր, որ դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո, նշված գործի շրջանակում, ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս