Բաժիններ՝

Կանխատեսվում է, որ մարտին օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի մոտ 3-4 աստիճանով. Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ մարտ ամսվա կանխատեսումներում փոփոխություն է արձանագրվել։

Նա հիշեցրեց, որ մարտի սկզբին հայտարարել էր, թե կանխատեսվում է մարտին օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը կլինի Հայաստանի տարածքում նորմայի սահմաններում, սակայն վերջին 2-3 օրերին մթնոլորտի շրջանառության մեջ տեղի են ունեցել էական փոփոխություններ։

Ատլանտյան օվկիանոսում գտնվող Ազորյան կղզիների շրջակայքում ձևավորված հզոր ազորյան անտիցիկլոնը տարածվել է ամբողջ Եվրոպայում, հասել է Թուրքիա, ճյուղավորումները՝ Հայաստան և Կովկաս։

«Եվ այս մթնոլորտի շրջանառության էական փոփոխության արդյունքում մարտ ամսվա կանխատեսումը փոխվել է։ Կանխատեսվում է մարտին օդի ջերմաստիճանը ոչ թե նորմայի մոտ, այլ կլիմայական նորմայից բարձր մոտ 3-4 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս»,- ասաց Գագիկ Սուրենյանը։

Նա հայտնեց, որ տաք օդի ներխուժման դեպքում Հայաստանի լեռնային մարզերում՝ Շիրակ, Կոտայքի լեռնային գոտիներ, Արագածոտնի լեռնային գոտիներ, Գեղարքունիք, Վայոց ձորի լեռնային գոիտներ, ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի մինչև +11-+16 աստիճան տաքության, Լոռիում՝ մինչև +16-+20 աստիճան տաքության, Տավուշում՝ մինչև +20-+24 աստիճան տաքության, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորի նախալեռնային հատվածներում ՝ +20-+24 աստիճան տաքության, Սյունիքի հովտային գոտում՝ +26 աստիճան տաքության, նախալեռնային հատվածներում՝ +18-+22 աստիճան տաքության։

Մարտին Երևանում առավելագույն ջերմաստիճանը սպասվում է +21-+23 աստիճան տաքություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս