
Մանե Թանդիլյանին շտապօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց. Aysor.am-ին ասացին հիվանդանոցից։
«Ինքնազգացողությունը վատացել է, այլ բան չենք կարող ասել»։
Լուրեր են շրջանառվում, որ Թանդիլյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել:
Հիշեցնենք՝ այսօր 5-րդ օրն է, ինչ Մանե Թանդիլյանը հացադուլ է հայտարարել՝ ի աջակցություն Բաքվում գտնվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների: