
14-ամյա աղջիկը վրաերթի է ենթարկվել

Այսօր՝ մարտի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Արմեն Գ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Նաիրի Զարյան 15 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 14-ամյա Նատալյա Ա.-ին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։