«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Քաջարանում օրերս ձերբակալված անձանց դեմ ցուցմունք տվածը երեկ՝ մայիսի 25-ին, հրաժարվել է իր նախնական ցուցմունքից։ Կայքին հաջողվել է պարզել, որ նա ներկայացել է նախաքննական մարմնին ու ցուցմունք է տվել, որ քաջարանցիների ձերբակալության համար հիմք հանդիսացած իր առաջին ցուցմունքը տվել է ճնշումների ներքո։ Այդպիսով՝ նա հերքել է նախորդ ցուցմունքում ձերբակալվածների դեմ ներկայացված մեղադրանքները:
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ Հայաստանում Պարեկային ծառայություն ստեղծելու մասին նախագծին:
Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված Հանրապետությունում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ, և մենք գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչո՞ւ էին դիմակներ կրելու վերաբերյալ մեկ ամիս առաջ այլ բան ասում, հիմա այլ. Փաշինյանը պարզաբանում է
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ նիստում անդրադառնալով Հայաստանում Պարեկային ծառայություն ստեղծելու մասին նախագծին, հարց ուղղեց Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանին:
«Դպրոցների տնօրենների և համայնքապետերի հետագա գործունեության վրա սահմանված կանոնների խախտումը հետևանք կունենա». Փաշինյան
«Այս թեման պետք է լրջանա, կիրականացվեն ամենօրյա ռեյդեր». Փաշինյան
«Դիմակ չկրելու փաստով կազմվել է 240 արձանագրություն». Ոստիկանապետ
«Ստեղծվել է ծանր իրավիճակ. կորոնավիրուսը ներկա է լինելու դեռ մեկ տարի». Փաշինյան
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ի ժամը 08:00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մայիսի 26-ին, ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նարեկ գյուղի վերջնամասում՝ «Վարորդների աղբյուր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Մայիսի 26-ին, ժամը 19։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրազի փողոցում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ:
Մայիսի 26-ին, ժամը 19։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցի թիվ 3 հասցեում գնտվող «Արցախբանկ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացին վրաերթի է ենթարկվել։
Մայիսի 26-ին, ժամը 20։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորք 3-րդ զանգվածում՝ «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ծննդատան մոտակայքում, տեղի ունցել ՃՏՊ, կա տուժած։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն։
Մայիսի 19-ին ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի 27-ամյա մի բնակիչ իր տնակում և օժանդակ կառույցներում ապօրինի պահում է զենք և թմրանյութ:
Մայիսի 20-ին ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են Մարց գյուղի 32-ամյա բնակչի «Ֆորդ Տրանզիտը»։ Իրավապահները մեքենայում հայտնաբերել են 3 խմ փայտանյութ, ինչի օրինականության վերաբերյալ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 25-ին, ժամը 17.50-ին, Երևան քաղաքի Նոր Նորք թաղամասում հայտնաբերվել և Իջևանի բաժին բերման է ենթարկվել 48:-ամյա Արմինե Կ.-ն
Շվեդիայում գործազրկության մակարդակն ապրիլին 6,7 տոկոսից հասել է 7,9 տոկոսի՝ չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները հրաժարվել էին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում խիստ սահմանափակումներ մտցնել:
Խափանման միջոցը՝ կալանք:
«Երբ ջունգլիներում երաշտ է, գազանները ժամանակավորապես դադարում են իրար վրա հարձակվել: Եվ եթե մի տեղ ջուր խմելու հնարավորություն կա, զոհն ու գիշատիչը մոտենում են այդ ջրին ու խաղաղ խմում՝ առանց իրար վրա հարձակվելու: Մենք ջունգլիների գազանների չա՞փ էլ չկանք…»:
Ֆրանսիացի հայագետ, Սուրբ Ղազարի ճեմարանի անդամ Ֆրեդերիկ Ֆեյդին ասել է․ «…Իմ իմացած լեզուների մեջ հայերենը բացառիկ է, նախ` որպես զարմանալի տրամաբանական լեզու, ապա նաև՝ իր ճկունությամբ, նոր բառեր կազմելու դյուրություններով»:
Հայաստանում համավարակի տարածման առաջին օրվանից սկսած, արտակարգ դրության ամբողջ ընթացքում, ԱԻ նախարարության բոլոր ստորաբաժանումներն իրականացրել են թիրախային կանխարգելիչ միջոցառումներ:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը, մինչև հունիսի 13-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը՝ Երևան-Լիոն-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան, Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղություններով:
Մայիսի 12-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ սկսած 2016 թվականից` Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի տնօրինությունը դպրոցի տեխնիկական ապարատում հրամանագրել է աշխատակիցների, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձեր և յուրացվել:
ՀՀ կառավարությունը հաստատել է բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա՝ առկա ուսուցմամբ անվճար և վճարովի ընդունելության տեղերը բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար:
Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին մոտ 200 աշխատակիցները հուսով են, որ իրենց պահանջը շուտով կկատարվի, և մի քանի ամսվա պայքարից հետո կստանան մեկ ամսվա աշխատավարձն ու վերջնահաշվարկը։
Ի պատասխան ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի հրապարակային հարցման` ՀՀ ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ որևէ տեղեկություն չունեն այն լուրի վերաբերյալ, թե Երևանի փողոցներում երեխաներին բաժանվել են գրքեր։ «Բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն կամ փաստ ունեն այս խնդրի վերաբերյալ, հորդորում ենք դրանք տրամադրել իրավապահներին»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Ըստ էության, կարող ենք ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք։ Վերջին շրջանում մեր քննարկման թեման իրավիճակի պատճառները հասկանալն է և քննելը։ Մի քանի օր շարունակ քննարկում ենք հետևյալ հարցը՝ թե ինչքանով է պարետատան կողմից սահմանված կանոնները համապատասխանում իրավիճակին և ինչքանով դրանք կարող են լինել ունիվերսալ։ Մեր բազմակողմանի այդ մասնագիտական քննարկումների եզրակացությունը միանշնակ է, որ պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին և իրենք բովանդակային առումով էֆեկտիվ են, և խնդիրը այստեղ մնում է այդ կանոնների պահպանումը»,- ընդգծեց Փաշինյանը։