Բաժիններ՝

Գողացել են  Երևանի 2800-ամյակի այգու բրոնզաձույլ արձաններից մեկը

Վանդալիզմի դեպք է գրանցվել Երևանի 2800-ամյակի այգում: Մարտի 13-ի լույս 14-ի գիշերն անհայտ անձինք գողացել են այգու 7 բրոնզաձույլ արձաններից մեկը՝ նավակով երեխայի արձանը: Մինչև գործին անցնելը գողերը փորձել են թաքցնել իրենց գործողությունները՝ տարածքը հսկող տեսախցիկները շեղելով:  Արձանիկից բացի, անհայտ անձինք գողացել են նաև այգու հարակից հատվածում՝ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարևանությամբ շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությանը պատկանող  մոտ 5 հազար դոլար արժողությամբ աշխատանքային գործիքները: Տվյալ աշխատանքները իրականացվում են «Վարդանյան Ընտանիք» ԲՀ-ի հովանավորությամբ:  Երևանի 2800-ամյակի այգու՝ Բեյրութի և Իտալիայի փողոցներին հարող հատվածներում տեղադրված տեսախցիկներով նկարահանվել է գողություն իրականացնող ավտոմեքենան:

Դեպքի առթիվ Ոստիկանության՝ ՀՀ Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ: Տարվում են համապատասխան որոնողական  աշխատանքներ անհայտ անձանց գտնելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս