Մայիսի 25-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։
Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը 15 հոգու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, սակայն ոչ ոք հոսպիտալացված չէ. 168.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը.
Պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում ներդրվել է mobile IDստորագրության հնարավորություն:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանի մոտ, որը մահացել է մայիսի 24-ին, կորոնավիրուս է հաստատվել:
«Պատմությունը սկսվել է այսպես․ սկեսուրս ու սկեսրայրս ապրում են Հրազդանում, մի քանի օր ջերմություն են ունեցել, սկեսրայրիս դեպքում սա սովորական է եղել վերջին երկու տարվա ընթացքում այդպես է եղել այս եղանակին, մի քանի օրից լավացել է։ Այս անգամ էլ են շտապօգնություն կանչում։ Հորդորում են տեղամասային պոլիկլինիկա գնալ, այնտեղ նաև սկեսուրիս են ստուգում ու ասում են՝ երկկողմանի թոքաբորբ է քեզ մոտ։ Սկեսրայրիս մոտ էլ՝ աջակողմյան թոքաբորբ։ Թեստավորում են, հասկանում են, որ կորոնավիրուս է։ Ու քանի որ ամուսինս գնացել-եկել է, ջերմությունը 37,7 էր բարձրանում, շտապօգնություն եմ կանչել։ Տեղափոխել են հիվանդանոց, սրտի սնուցման դեղ են տվել, քանի որ վատ է զգացել, և վերջ։
ԱԻՆ-ը շարունակում է ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում:
Մայիսի 18-24-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 330 դեպք, որից 158-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 78 հրդեհի, չորս փլուզման, 11 ուժեղ քամու դեպք, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, 12 ինքնասպանության փորձ, ինչպես նաև՝ 98 կենցաղային կանչ. տուժել է 65 մարդ:
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են զինապարտներին պատշաճ բժշկական հետազոտության ենթարկելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի պատճառով տարկետման իրավունքների տրամադրման խնդիրների վերաբերյալ բողոքներ։
Հնարավո՞ր է արդյոք ստույգ պարզել, թե կոնկրետ ի՞նչն է հանդիսացել մարդու մահվան պատճառը, եթե մահացածը չի դիահերձվում: Բացատրեք խնդրեմ ինձ՝ անգրագետիս թե ինչպես է դա հնարավոր:
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մայիսի 26-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 10:00-19:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը չի հասցրել ամբողջությամբ ընթերցել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գրառումը և գնահատականներում չի ուզում շտապել:
Մայիսի 25-ին, ժամը 00։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
«Դոմինանտ են մնում նախկին խաղացողները, պատճառ եք ուզո՞ւմ, կարող եմ ասել». Գևորգյանը՝ Բագրատյանին
Մայիսի 25-ին, ժամը 00։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ։
Այսինքն՝ այդ հայտարարությունը, առերևույթ, կարող է վկայել հնարավոր ապօրինի հովանավորչության մասին, որն իր մեջ կարող է պարունակել հանցագործության հատկանիշներ, մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, անցում կամ այլ նմանօրինակ քրեաիրավական արարք։
«Բանանի շուկայում մենաշնորհի մասին խոսք 100 տոկոսով չկա». Գեղամ Գևորգյան
«Էդ չգիտե՞ք, թե ովքեր են դիմակներ ներկրողները, չգիտեք՝ կասեմ». Զոհրաբյանը՝ ՏՄՊՊՀ նախագահին
Խորհրդարանական լսումներ ՏՄՊՊՀ 2019թ. հաշվետվության վերաբերյալ. ՈՒՂԻՂ
Արայիկ Հարությունյանը՝ հովանավորչության և պատասխանատվության մասին:
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի, Շաքե Իսայանի, Ջանիբեկ Հայրապետյանի և Արայիկ Աղաբաբյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկում են լրացում կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում:
Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 602 է, որոնցից 227-ը՝ առողջացած, 8-ը՝ մահվան ելքով։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին։
Մեկ օրում կորոնավիրուսի 452 դեպք և 6 մահ։
168.am-ի տեղեկություններով՝ նախորդ գիշեր՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում՝ նախկին Փակ շուկայի դիմացի մայթին, ծեծկռտուք է տեղի ունեցել ՃՈ աշխատակիցների և քաղաքացիների միջև։
Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:
Մայիսի 10-ին, ժամը 14.55-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 100-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ-21099» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-21099» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ-21099-ի» 51-ամյա վարորդը` Հայրապետ Բեգլարյանը, մահացել էր:
2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ Բ․ Հ․-ն, նրա եղբայրը՝ Լ․ Հ․-ն, Խ․ Մ․-ն և Մ․ Ս․-ն, կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առևանգել են Շ. Մ․-ին և Խ.Մ․-ի կողմից վարվող ավտոմեքենայով տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք, Ա․ Հ․-ի և Գ․ Մ․-ի հետ ծեծի ենթարկել նրան:
Մայիսի 24-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհին՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 25-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ժամը 20:30ի սահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 172 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 51-ամյա Վարդան Բաբայանի վարած «Jinbei» 525 AO 61 համարանիշի և Գորիս քաղաքի բնակիչ, 52-ամյա Արթուր Միրաքյանի վարած Mercedes E-200 մակնիշի 19 ՍՏ 745 համարանիշի ավտոմեքենաները: