Ավոկադոյով նախուտեստ` ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանից:
Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է, և հիմնված վարույթն իրականացնող մարմնի չփաստարկված ենթադրությունների վրա, որոնք ուղղակի չեն կարող լինել ողջամիտ։
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։
Մայիսի 27-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանն անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին՝ խորհրդարանի բարձր ամբիոնից հայտարարեց, որ տարբերություն չկա՝ մարդը սահմանի՞ն է զոհվում, թե՞ հիվանդությունից, վարակի տարածումը պետք է կանխել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, վիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունը միջինում 2-3 անգամ բարձրացել է:
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումները շարունակում են արտակարգ ռեժիմով գործել հանրապետության ողջ տարածքում:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանի խոսքով՝ իր ղեկավարած ԲԿ-ն ապրիլի 2-ից վերապրոֆիլավորվել է և ընդունում է միայն կորոնավիրուսով վարակված հիվանդներին:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի խոսքով՝ կորոնավիրուսով պայմանավորված՝ առկա է բավականին լարված համաճարակային վիճակ:
«Չի՛ կարելի գցել մեղքը բնակչի վրա, թե անպատասխանատու է: Պետք է ավելի լուրջ աշխատել բնակչի հետ՝ բացատրելով, խնդրելով, ոչ թե վախեցնելով և իրարամերժ տեղեկատվություն տալով»,- ասաց համաճարակաբանը՝ հավելելով, որ բաց տարածքում անիմաստ է դիմակի կրումը:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղն այս էջի ուղիղ եթերում կխոսեմ այն մասին, թե ինչ պետք է անել միասին, որ հնարավորություն ունենանք սեպտեմբերի 1-ին բացել դպրոցները:
Չինաստանում 6 մարդ է զոհվել հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարից:
«Արդեն շատ ուշ է խոսել որևէ երկրի փորձի կիրառման մասին։ Ամենասկզբում մենք ունեինք հիանալի հնարավորություն չկրկնելու մի շարք երկրների սխալ քայլերը, բայց դա չարեցինք։ Հիմա, թերևս, մնում է սեփական սխալներից որոշ դասեր քաղելը»։
Հայաստանում Սիսիան, Արենի, Շողակաթ և Օձուն խոշորացված համայնքներն ստացան գերժամանակակից տրակտորներ: «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերում դրանք ցուցադրեց և մանրամասներ ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Առողջապահության նախարարությունը տեսանյութով ներկայացրել է, թե ինչպես են տեղամասային պոլիկլինիկաների միջոցով իրականացնում թեթև կամ առանց ախտանշանների կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների հսկողությունը։ Տեսանյութում ներկայացվել է ՀՀ առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի փորձը:
Արաբական Միացյալ Էմիրություններում մայիսի 28-ի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսի 563 նոր դեպք և 3 մահ, արդյունքում դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 32 հազար 532, որից առողջացել են 16 հազար 685-ը, իսկ մահվան դեպքերը կազմել են 258: ԱՄԷ-ն որոշում է կայացել մայիսի 28-ից Դուբայում վերաբացել մարզադահլիճները և կինոթատրոնները: Չնայած դրան` սահմանափակումները կշարունակվեն ժամը 23-ից մինչև 6-ը, որպեսզի իրականացվի ախտահանման ազգային ծրագիրը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ պարետի մայիսի 27-ին կայացրած N95 որոշման համաձայն՝ այսօր՝ 29.05.2020թ, 24 ժամով կասեցվել են հանրապետության մարզերում գործող հանրային սննդի որոշ օբյեկտների գործունեությունը: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ կառավարությունից:
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ ուժեղ երկրաշարժի մասին համացանցում տարածվող տեղեկատվության համար որևէ հիմք չկա: Այս մասին ասված է ՀՀ ԱԻՆ-ի տարածած հաղորդագրությունում:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի։ Երևանի կենդանաբանական այգին այս մասին տեղեկատվությունը հրապարակել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
Մայիսի 30-31-ը, հունիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Բոլորիդ կոչ ենք անում կրել դիմակներ և դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը և բերանը: Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը և չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին:
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրական մահացությամբ 2-րդ, նոր դեպքերով՝ 6-րդ հորիզոնականում ենք․․․ Սա՞ է կառավարության ինքնավստահության հիմքը։
«Ըստ էության, կարող ենք ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք։ Վերջին շրջանում մեր քննարկման թեման իրավիճակի պատճառները հասկանալն է և քննելը։ Մի քանի օր շարունակ քննարկում ենք հետևյալ հարցը, թե ինչքանո՞վ է պարետատան կողմից սահմանված կանոնները համապատասխանում իրավիճակին, և ինչքանո՞վ դրանք կարող են լինել ունիվերսալ։ Մեր բազմակողմանի այդ մասնագիտական քննարկումների եզրակացությունը միանշանակ է, որ պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին, և իրենք բովանդակային առումով էֆեկտիվ են, և խնդիրն այստեղ մնում է այդ կանոնների պահպանումը»,- ասել էր վարչապետը:
Ռուսաստանում 81 տարեկանում կյանքից հեռացել է հայազգի կինոռեժիսոր Սամվել Գասպարովը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է խմբագիր Գեորգի Սահակովը:
Մայիսի 28-ին, ժամը 18։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նարեկ գյուղից դեպի «Գյոլասոր» կոչվող նախկին բնակավայր տանող հատվածում քաղաքացիները (մայր և 3 երեխա) մոլորվել են։
Հայաստանում «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում մեկուսացված և թեստավորված 20 քաղաքացիներից որևէ մեկի մոտ վարակ չի հայտնաբերվել:
Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից երեկ ցած նետված 14-ամյա աղջկան վիրահատել են, նա տեղափոխվում է դիմածնոտային բաժանմունք։
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 29.05.2020 դրությամբ 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, 29.05.2020 դրությամբ իրականացվել է 17572 ստուգում:
Հայաստանում կա մոտ 432 հազար բնակարան, որոնց 64%-ի (275 հազար բնակարանների) կադաստրային արժեքը 3 միլիոն դրամից ցածր է։ Այսինքն՝ այդ բնակարանների համար գույքահարկ չի վճարվում։
Մայիսի 28-ին, ժամը 22:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թթուջուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։
Մայիսի 29-ին, ժամը 01։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։