Բաժիններ՝

Արվելու է առավելագույնը սպայական ծառայության գրավչությունը շեշտակիորեն բարձրացնելու ուղղությամբ. Վաղարշակ Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 15-ին հանդիպել է ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության անձնակազմի հետ։Ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել վարչության ընթացիկ խնդիրները, պլանային միջոցառումներն ու առաջիկա ծրագրերը։

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է առօրյա ծառայության կազմակերպման և սոցիալական խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցերի՝ ընգդծելով, որ հետամուտ է լինելու առկա հարցերի շուտափույթ լուծմանը: Վաղարշակ Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ արվելու է առավելագույնը սպայական ծառայության գրավչությունը շեշտակիորեն բարձրացնելու ուղղությամբ։

Վաղարշակ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել նաև վարչության ղեկավար կազմի հետ, որի ընթացքում քննարկվել են զորքերի ինժեներական ապահովման, սահմանագոտու ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքների լրակահավորման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներն ու առկա խնդրահարույց հարցերը։ ՀՀ պաշտպանության նախարար հանձնարարականներ և ցուցումներ է տվել ինժեներական զորքերի վարչության ղեկավարությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031