Երիտասարդները, ովքեր պրակտիկորեն առողջ էին, պետք է վարակվեին կորոնավիրուսով, ստեղծեին իմունային բարիեր, և այսպիսով հարցը լուծվեր. Մարինե Խաչատրյան
Բժիշկ Մարինե Խաչատրյանը կարծում է, որ դիմակը վտանգավոր է առողջության և կյանքի համար:
«Հիմնականում վարակվում և հիվանդությունը ծանր են տանում այն մարդիկ, ովքեր դիմակ են կրում: Այն խիստ վտանգավոր է թոքերի համար:
Կորոնավիրուսը վտանգավոր հիվանդություն է, և այս մասին ես ու գործընկերներս խոսել ենք դեռևս 2020 թվականի առաջին ամիսներին, պարտադրել ենք, որպեսզի դպրոցներում արձակուրդը բերեն առաջ, որ երեխաները վտանգված չլինեն, տարեցներին փակելով տանը՝ ապահովեն սնունդով: Կարող էին այդպես անել, որովհետև ինչքա՞ն գումար տվեցին հյուրանոցներին՝ տարբեր մարդկանց պահելու համար: Երիտասարդներն էլ, ովքեր պրակտիկորեն առողջ էին, պետք է վարակվեին և ստեղծեին իմունային բարիեր, և այսպիսով հարցը լուծվեր, ինչպես տեղի ունեցավ Բելառուսում, Շվեդիայում»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Մարինե Խաչատրյանը:
Նշենք, որ ԱՆ փոխանցմամբ մարտի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 178.702 դեպք, որոնցից 166410-ը` առողջացած, 3265-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8190 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 776.843 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2460 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 317 նոր դեպք: Ունենք 230 առողջացած և 10 մահվան դեպք: