Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 3.7 հա տարածք
Հունիսի 29-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 200 քմ, 200 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 4000 քմ, Դավիթաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ,
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 400 քմ, Երասխ գյուղում՝ մոտ 2 հա, Այնթապ-Նոր Կյուրին ավտոճանապարհին՝ 3500 քմ,
Արմավիրի մարզի Արևաշատ գյուղում՝ 300 քմ,
Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ 3000 քմ, Քասախ գյուղում՝ 4000 քմ։
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: