
«ՀՆԱ ցուցանիշով հետ ենք և Վրաստանից, և Ադրբեջանից». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Դեկտեմբերին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ շնորհիվ 2019-ի բարձր տնտեսական աճի բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով 2019-ին անցել ենք Վրաստանից (վկայակոչում էր ԱՄՀ ինչ-որ հրապարակում) և 2020-ին էլ կանցնենք Ադբեջանից։ Սահակաշվիլին էլ, լինելով այսօրվա վրացական իշխանությունների ընդդիմախոսը, հայտարարեց. վույ մե քոռանամ այս ի՞նչ օրի է Վրաստանը։ Հայտարարեցի, որ ճտերն աշնանն են հաշվում. սպասեք տարին վերջանա, հետո կխոսենք։ Եվ ահա Համաշխարհային Բանկն այսօր պաշտոնապես հրապարակեց վերը նշված ցուցանիշի մեծությունը բոլոր երկրների համար։ Ըստ այդմ ՀՀ-ում այն հավասար է 4622.7, Վրաստանում՝ 4769.2 և Ադրբեջանում՝ 4793.6։ Գալով այդ ցուցանիշի գնողունակության պարիտետով նշանակությանը, ապա այստեղ ևս ՀՀ-ն զիջում է և՜ Վրաստանին, և Ադրբեջանին։ Թվերը համապատասխանաբար այսպիսին են. Հայաստան՝ 14219.6, Վրաստան՝ 15636.6 և Ադբեջան՝ 15000.8։ Նշենք նաև, որ Հայաստանի համար անկախության 30 տարիների հաշվով սա վատագույն համեմատական մեծություններից է։ 1995-1999թթ Հայաստանը առաջ էր Ադրբեջանից, իսկ 2005-2009թթ.` Վրաստանից։
https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/3132586553465508?__xts__[0]=68.ARDBWuh200g3hsqLPfrZA8dVOS3GufxSo5klfGexFSZFcbGLGTzRuHBE_2moNoy_aZ3FXB_ayb5Dyxyuuautcihx4biMrC6FhjiySkVKm0Ahi5rAdUQ3AwZaAAtNaRQzs5_gJlyOdWmar4FNbf7CXo3y4TKcR37qmD32_uPvhR39CYR5_Vcb-eI96nEDMDJ_ZzEBeAF41DSmZQKCcxpsKXh3Yg4xcnvJlpHP3tx7gQ4Q-piisNUC-ENbSv70bqCQR7ib-NDo1YamV9a2R66rCsSHrNO7Pe9wzWW5ZUdQyTCDlobzEC0tv8zWz6WZx_Pqt-2cwo-CvZTOkr1wvRafN0hs_A&__tn__=-R