Դուք ցինիկ եք ու տխմար, պարոն Թորոսյան, դուք աղետ եք մեր ժողովրդի գլխին, հանգիստ նստեք տեղներդ. Հռիփսիմե Առաքելյան
Դուք ցինիկ եք ու տխմար, պարոն Թորոսյան, դուք աղետ եք մեր ժողովրդի գլխին, հանգիստ նստեք տեղներդ ու պատրաստվեք ԱԺ֊ի քննիչ հանձնաժողովում պատասխանել կորոնավիրուսի տապալման հետ կապված բոլոր հարցերին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:
«Դուք ցինիկ եք ու տխմար, պարոն Թորոսյան, դուք աղետ եք մեր ժողովրդի գլխին, հանգիստ նստեք տեղներդ ու պատրաստվեք ԱԺ֊ի քննիչ հանձնաժողովում պատասխանել կորոնավիրուսի տապալման հետ կապված բոլոր հարցերին։Ձեր դեմը դրվելու է, իմացեք, մարդ որքա՞ն լկտի կարող է լինել, որ անգամ ներողություն չխնդրի մահացածի հարազատներից, որ դիակը կորցրել են,ու դեռ հաթաթա տա։Դուք մտածեք, որ պիտի նաև պատասխանեք մի շարք հարցերի, որից ամենաչնչինը այն է, որ ըստ ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ ԼՈՒՐԵՐԻ (ասում են,դուք պիտի հաստատեք երևի,կամ հիմնավոր հերքեք), որ ձեր ձեռքի հեռախոսը գրանցված է եղել «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ վրա ու լաաաավ գռռցրել եք հիմնարկի հաշվին, մինչև այն պահը, որ Վիլեն Գաբրիելյանին (Նավակ Ճոճողին) նշանակեցին այդտեղ տնօրեն ու վերջինս ձեր հեռախոսահամարը հանեց իրենց ՓԲԸ֊ի հաշվեկշռից։Երևի կպատմեք մի օր իմանանք էս ամենը…Օդում կախված է, օգնեք օդից իջեցնենք…»:
Ավելի վաղ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Նաիրա Զոհրաբյանին խորհուրդ էր տվել. «Տիկին Զոհրաբյան, ես շատ շնորհակալ եմ Ձեզնից կորոնավիրուսային հիվանդությունից մահացած մեր քաղաքացու դիակի ճանաչման հետ կապված խնդրի մասին բարձրաձայնելու համար, չնայած ինքս տեղյակ էի այդ հարցից և զբաղվում էի դրա լուծմամբ։Լավ կլինի վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային, եթե իհարկե դա ձեր մոտ ստացվի, ինչում խիստ կասկածում եմ»։
Լավ կլինի վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային. Արսեն Թորոսյանը` Նաիրա Զոհրաբյանին:
Դուք ցինիկ եք ու տխմար,պարոն Թորոսյան,դուք աղետ եք մեր ժողովրդի գլխին,հանգիստ նստեք տեղներդ ու պատրաստվեք ԱԺ֊ի քննիչ…
Gepostet von Hripsime Arakelian am Donnerstag, 2. Juli 2020