Բաժիններ՝

Միջադեպ Սահմանադրական դատարանում՝ ոստիկանների մասնակցությամբ. news.am

Միջադեպ է արձանագրվել Սահմանադրական դատարանի շենքի մուտքի մոտ այսօր՝ հուլիսի 3–ին։ Այս մասին գրում է news.am-ը:

Մեր տեղեկություններով՝ առավոտյան ժամը 11։30-ի սահմաններում Սահմանադրական դատարանի դատավոր Հրանտ Նազարյանը ցանկացել է մտնել Սահմանադրական դատարանի շենք։ Նրա մուտքը խոչընդոտել են ոստիկանության բարձրաստիճան սպաներ։ Հատկանշական է, որ սովորաբար ՍԴ շենքի պահպանությունն իրականացվում է շարքային և կրտսեր ոստիկանների կողմից, սակայն այսօր, անհասկանալի պատճառներով, ՍԴ շենքի մոտ հերթապահել են նաև բարձրաստիճան սպաներ, այդ թվում նաև՝ Ոստիկանության համապատասխան գնդի հրամանատար, գնդապետ Հրաչյա Զատիկյանը, որն անձամբ է ղեկավար ՍԴ դատավորին Սահմանադրական դատարանի շենք մուտք գործելու արգելելու գործողությունը։

Հրանտ Նազարյանը պահանջել է ներկայացնել հիմնավորումներ կամ գրավոր փաստաթղթեր իր օրինական գործողություններին արգելեք հանդիսանալու վերաբերյալ, ինչը ոստիկանները չեն կարողացել ապահովվել՝ վկայակոչելով իրենց ղեկավարության բանավոր կարգադրությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031