2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստան եկած ու բիզնես սկսած 65-ամյա Արմենակ Ասատրյանը երկու տարի առաջ չէր էլ մտածի, թե բիզնեսն առաջ գնալու փոխարեն՝ ժամանակ առ ժամանակ հարվածներ է ստանալու: Հուլիսի 4-ին Արարատի մարզում տեղի ունեցած ուժեղ քամու ու պտտահողմի հետևանքով կորուստներ է կրել նաև Մասիսի ջայլամաբուծական ֆերման: Ֆերմայի սեփականատեր Արմենակ Ասատրյանը պատմում է, որ մի քանի րոպե տևած ուժեղ քամու ժամանակ ինքն ինկուբատորում է եղել, չի զգացել ուժեղ քամին ու միայն դուրս գալուց հետո է տեսել, որ քամու արդյունքում ջայլամների համար նոր կառուցված գոմերի թիթեղյա հսկայական տանիքը քամին վերցրել ու շուռ է տվել ջայլամների վրա:
Լրագրողների հետ զրույցում «Նեյտրոն» գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրենի արտադրական գծով տեղակալ Իգոր Գորդիենկոն տեղեկացրեց, որ արդեն հուլիսի վերջին ՀՀ ԶՈՒ-ին կմատակարարվի ԱԿ-103 ինքնաձիգների առաջին խմբաքանակը: Նշենք, որ նախատեսվում է նաև փամփուշտների արտադրություն:
Հուլիսի 5-ին, ժամը 14-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
Ն.Է. Բաումանի անվան Մոսկվայի Պետական Տեխնիկական Համալսարան, Ինֆորմատիկայի և կառավարման համակարգերի ինժեներ մասնագիտությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Ծառերի կոտորած էր: Տեղացիների պնդմամբ՝ սրա հեղինակը նույն անտատի անտառապահն է, և ամեն ինչ արվում է գլխավոր անտառապետի թողտվությամբ։ Ծառերը ժամանակի ընթացքում մեծացել էին, ու բավականին խիտ անտառ էր դարձել: Բարակ-բարակ ծառեր էլ կային, այսինքն՝ շատ հարմար մացառներ էին ստեղծվել: Այդ բարակ ծառերը հաճախ կտրում են, անտառտնտեսությունը դրա համար հատուկ գումար է հատկացնում, հրաման է տալիս, չափում են քմ-ով, անտառը բացում են: Հայանտառ ՊՈԱԿ-ի լռության պատճառով ինչ ուզում՝ անում են, և օրենքի ոտնահարումից բացի՝ դրա արդյունքում կրկին տուժում է մեր ծրագիրը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Համբարձումյանը:
Շրջակա միջավայրի նախարարությունը 2020 թվականի մարտի 27-ից մինչև ապրիլի 19-ը հանրային քննարկման էր ներկայացրել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է սահմանել տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված, առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով տրանսպորտային միջոցների շահագործման դեպքում:
ՀՀ կրթության տեսչական մարմինը՝ համավարակի տարածումը կանխարգելելու և պարետի որոշման պահանջները ապահովելու նպատակով, շարունակում է ուժեղացված վերահսկողությունը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների նախադպրոցական ուսումնական հաստատություններում:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները հուլիսի 7-ին Ճանապարային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ կրկին խստացված մշտադիտարկումներ և հսկողություն են իրականացնել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում։
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում և «Սուրմալու» առևտրի կենտրոնում:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու նպատակով ուժեղացված կրկնակի ստուգայցեր են կատարել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում։
Հուլիսի լույս 7-ի գիշերը Շենգավիթի համայնքային ոստիկանները, վարչական շրջանը սպասարկող պարեկային ոստիկաններն ու պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները գիշերային ստուգայցեր կատարեցին վարչական շրջանի մի շարք փողոցներում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս: Վարչապետը շրջայց է կատարել «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ գործարանի բազայի վրա հիմնված «ԱԿ-103 Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման արտադրամասում՝ ծանոթացել արտադրական գործընթացին:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 7-ին, ժամը 15։08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն ՓԲԸ-ի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս պահի դրությամբ շրջանառությունից հանվել է ԱԺ-ում իշխանական ֆրակցիայի կողմից շրջանառության մեջ դրված խիստ վիճահարույց նախագիծը, որը նախատեսում էր բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը դարձնել 20․000 դրամ, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու համար՝ 50․000 դրամ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Չանախ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) վարակի համաճարակի հիմքով արտակարգ դրություն հայտարարելուց հետո Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող կազմակերպություններն ու վարձու աշխատողները բախվել են ֆինանսական դժվարությունների։ Այդ դժվարությունները մեղմելու նպատակով Կառավարությունն ընդունել է հակաճգնաժամային 8-րդ տնտեսական միջոցառումը։
Հուլիսի 1-ին հանրապետությունում մեկնարկել է 2020 թվականի ամառային զորակոչը։ Այդ օրվանից հանրապետության բոլոր զինկոմիսարիատների հարակից տարածքներում ոստիկանությունը սկսել է իրականացնել արտակարգ ծառայություն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Օրերս զանգվածային լրատվության միջոցներից մեկում «Կոռուպցիոն բացահայտումներ ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում» վերտառությամբ հոդված էր հրապարակվել։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կարծիքով՝ կորոնավիրուսի հետ կապված մարտահրավերին արձագանքելիությունը ժամանակի ընթացքում միշտ էլ կարիք ունի բարելավման․ խոսքը վերաբերում է բոլոր գերատեսչությունների աշխատանքին, սկսած առողջապահությունից՝ մինչև ոստիկանություն։
Հուլիսի 5-ին, ժամը 05.40-ի սահմաններում, Կապան քաղաքի Գործարանային փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2106-ի» 22-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
«Մենք ունենք տնային պայմաններում թոքաբորբի բուժման հաստատված գործելակարգ, որի մեջ ներառված են այնպիսի դեղորայքներ, որոնք մատչելի են, և կարիք չկա դրանից դուրս այլ դեղեր գնել»,- լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կառավարությունը պատրաստվո՞ւմ է փոխհատուցել կորոնավիրուսով հիվանդ այն քաղաքացիների բուժման ծախսերը, որոնք տանն են ստացել բուժում:
2020 թվականի հուլիսի 8-ին, ժամը 17:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կիրականացվեն Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ։
Կրկին ու կրկին պահանջում ենք հետեւել մեր հորդորներին՝ չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների, խստորեն պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման եւ անձնական հիգիենայի կանոնները։
«Covid 19-ի համար նախատեսված գումարները ծախսվել են բուժական և այլ միջոցառումների համար սարքավորումներ ձեռք բերելու, բժշկական ծառայությունների համար վճարելու, բուժանձնակազմին վարձատրելու, կարանտինային վայրերում նրանց խնամքն ապահովելու համար, իսկ հաշվետվություն բազմիցս տարբեր առիթներով, տարբեր, այդ թվում՝ գրավոր հարցումներին պատասխանվել է, և այդ հաշվետվությունը չի կարող լինել վերջնական, որովհետև ծախսերը դեռ չեն ավարտվել և շարունակաբար տեղի են ունենում»,- հեռակա ասուլիսում անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես են ծախսվել Covid 19-ի համար նախատեսված գումարները, և ինչու չկա հաշվետվություն՝ նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Երեկ երեկոյան Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ: