74 միայնակ թոշակառուի կոմունալ վճարները կվճարի պետությունը՝ հատկացնելով տարեկան 144.000 դրամ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը  Կառավարության այսօրվա հերթական նիստում ներկայացրեց միայնակ կենսաթոշակառուներին աջակցության մի նախագիծ։ Ըստ նախարարի՝  ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ներկա դրությամբ բնակվում է ավելի քան 250 անձ, որոնցից 74-ը միայնակ են։

Իսկ մշակված նախագծով նախատեսվում է  ամեն տարի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող տարեցների կոմունալ վճարները փոխհատուցել։ Յուրաքանչյուր տարվա համար փոխհատուցման համար գումարի չափը կսահմանի Կառավարությունը։
Նախարարի փոխանցմամբ՝  74 միայնակ թոշակառուի կոմունալ վճարները կվճարի պետությունը, որը կազմելու է տարեկան 144.000 դրամ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031