
Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 30-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Գոգոլի փողոցի 26/2 շենքի և 24-26/5 մասնավոր տնատիրությունների, Ուլնեցու փողոցի 30/1-ից մինչև 50/10 մասնավոր տնատիրությունների, Վարշավյան փողոցի 67-83/11 և 82-90 մասնավոր տնատիրությունների՝ իրենց կոտորակներով, Մյասնիկյան պողոտայի 11-43 մասնավոր տնատիրությունների՝ իրենց կոտորակներով ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: