Բաժիններ՝

«2 ամսում ավելի շատ մարդ է տուգանվել, քան իմ կառավարման 10 տարիներին»․ Ռոբերտ Քոչարյան

«Ամենից անընդունելին ինձ համա փորձն է՝ մեղադրել ժողովրդին՝ դիմակ չկրելու մեջ։ Ես հասկանում եմ, որ հայերս աշխարհի ամենակազմակերպված և ամենից կարգապահ ազգը չենք, բայց մեզ համեմամտում եմ հույների և վրացիների հետ։ Հունաստանի և Վրաստանի թվերի հետ, ուղղակի ապշում ես։ Ո՛չ հույները, ո՛չ վրացիները մեզանից ավելի կարգապահ չեն, շատ մեզ նման են, ինչո՞ւ ենք մենք այս վիճակում, կարո՞ղ եք ինձ բացատրել։ Պատճառը մենկն է՝ ձեռնարկված քայլերը և կառավարման արդյունավետությունը»,-երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակին։

«2 ամսում ավելի շատ մարդ են տուգանել, քան իմ կառավարման 10 տարիներին, և ինչի՞ համար՝ դիմակ կրելու համար, բայց ասում են՝ ժողովուրդ, մենք ձեզ սիրում ենք։ Մի սիրիր, ճիշտ կառավարիր, որ 900 հոգի չմեռնեն, կամ եթե սիրում ես, մի խոսիր դրա մասին, ճիշտ կառավարիր։ Հիմա թող այդ սիրված, ասֆալտին փռված հպարտ քաղաքացին ինքը մտածի՝ ինչու է երկիրը վստահել այս կառավարությանը, թող իրենք մտածեն, որոնք ասում են՝ դու ես մեղավոր, որ 900 հոգի մահացել են։ Սա անհարգալից վերաբերմունք է սեփական ժողովրդի նկատմամբ, բա ինչի՞ համար է կառավարությունը»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս