Ռուսաստանը սեպտեմբերի 9-ին վերսկսում է կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված ավիահաղորդակցությունն արդեն հինգերորդ երկրի հետ. սկսվում են թռիչքները Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե:
Առևտրականների բողոքի ակցիան ընդդեմ մաքսազերծման նոր կարգի. ՈՒՂԻՂ
ՀՀ կառավարությունը հեղինակել և ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթ։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով դպրոցներում հակահամաճարակային կանոնների պահպանմամբ դասավանդման պայմաններին։
Սեպտեմբերի 8-ից Ֆեյսբուքում տեղեկություն է շրջանառվում այն մասին, թե Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի մշակույթի բաժնում աշխատելու են հրավիրել մեկի, ում մազերը դեղին են ներկած, եղունգներին կարմիր լաք կա:
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԵՊՀ-ի, որի ռեկտորն է ինքը։ Դատարանը բավարարել է հայցը, ինչի հետեւանքով ԵՊՀ-ն Գեւորգյանին պետք է վճարի 13 մլն դրամ։ Այս մասին գրում է Hraparak.am-ը:
«Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Ռուսաստանում՝ Մերձմոսկովյան շրջանի Խիմկի քաղաքում, 9.000.000 ռուբլի արժողությամբ բնակարան է ձեռք բերել»,- 168.am-ի զրույցում ասաց Արարատի մարզի բնակիչը:
ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը, որին սիրում են և՛ կատակերգական, և՛ դրամատիկ, և՛ դրական, և՛ բացասական դերերի համար, սեպտեմբերի 9-ին նշում է ծննդյան 78-ամյակը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 8-ին, ժամը 17:56-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցում՝ ջրանցքում, ականանետ է հայտնաբերվել։
Սեպտեմբերի 8-ին, ժամը 23։15-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին ավտոբուսի անվադողը վնասվել է և չի կարողանում շարունակել ընթացքը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների նախկին կրկնայցերի ու ստուգայցերի արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա 24 ժամով կասեցվել է մի շարք հանրային սննդի կետերի գործունեությունը Կոտայքի մարզում՝ «Վիլլա Հիլլզ», «Սեգաս» և «Բելաջիո» ռեստորաններ, և Երևանում՝ «Սալոն ռեստորան» ՍՊԸ: Վերջիններս թերացել են ՀՀ պարետի կողմից սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման հարցում:
Մ3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ուշի-Արտաշավան կմ 48+750 հատվածում սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16.00-19.00‚ տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Հիշեցնենք‚ որ այս ավտոճանապարհի կմ 45+300 – կմ 53+000 հատվածը‚ հիմնանորոգմամբ պայմանավորված‚ երթևեկության համար ժամանակավորապես փակ է։
ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացել, որոնք իրացվեցին ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների հետ։
ԱՄՆ կենտրոնական նահանգներում +40 աստիճան շոգից 24 ժամ անց ձյան առատ տեղումներ են սկսվել:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 22-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով 30-ամյա մի տղամարդ է բուժօգնության դիմել:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինսկում քաղաքի օրը կանցկացվի առանց ավանդական զանգվածային զբոսախնջույքների: Այս տեղեկատվությունը զետեղված է Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի պաշտոնական Telegram-ալիքում:
ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների հետևանքով պետությանը շուրջ 11 միլիոն դրամի վնաս պատճառելու դեպքեր:
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2020 թ. սեպտեմբերի 9-ին Երևան քաղաքի Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով, միաժամանակ, կտեղակայվեն նաև հետիոտնային լուսացույցները, որոնք նախկինում բացակայում էին:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 9-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հաղթանակ, Հակոբյան, Արաբկիր, Զորավար Անդրանիկ փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Ապօրինի ծառահատումների դեմ պայքարում են ոչ միայն անտառամերձ բնակավայրերի ոստիկանները: Արդյունավետ հակազդման համար հարկավոր է վերահսկել փայտից պատրաստի արտադրանք ստանալու ողջ շղթան: Հանրապետության բոլոր տարածքներում էլ կան փայտամշակման արտադրամասեր, որտեղ կարող է օգտագործվել ապօրինի ձեռք բերված փայտանյութ:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» նախկին տնօրեն, Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանն է։
«Առնետների հետ եմ ապրում, դիմացը ձմեռ է, երեխուս նկարները վերցնեմ՝ ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ։ գոնե մի սենյակ լինի, ես երեխուս նկարները պաշտպանեմ անձրևից։ Այսինքն՝ սենյակ էլ չէ, դա «չուլան» է, որ օրը զգում եմ, որ պետք է անձրև գա, երեխուս նկարները հավաքում եմ ու ցելոֆանով փակում։ Որևէ մեկն այսքան ժամանակ իմ դուռը չի բացել՝ տեսնելու՝ մեռե՞լ եմ, թե՞ ոչ։ Առողջական խնդիրներ ունեմ՝ սրտիս հետ կապված, մինչև իմ երեխու մահվան հանգամանքները չպարզեն, բժշկի չեմ գնա, իմ կյանքն ո՞ւմ է պետք։ Նույնիսկ իմ երեխեն ինձ երազ է գալիս, ասում է՝ մամ, ամեն ինչ սերժանտներն են արել, հիմա ես սա ո՞ւմ ասեմ, ի՞նչ անեմ»,- նշեց նա։
ՀՀ ոստիկանության և ԱԱԾ համագործակցությունը հերթական արդյունքը տվեց սեպտեմբերի 8-ին։ ԱԱԾ-ում ստացված տեղեկությունները ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ իրացնելու արդյունքում Արարատի մարզի Լանջազատ գյուղում հայտնաբերվեց ու ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկվեց 41-ամյա Արմեն Ս.-ն։ Երևանում հաշվառված տղամարդը անցած տարվա դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Տիգրան Գրիգորյանի նախագահությամբ բավարարել է ՀՀ ՊԵԿ օպերվարչության նախկին ղեկավար Կարեն Գագիկի Կարապետյանի հայցն ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի՝ զրպարտության միջոցով պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի հատուցման պահանջի մասին։
Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Գարեգին Նժդեհ» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Շիրակի փողոցի 21-ամյա մի բնակչի:
Այսօր Երևանի ավագանու նիստի հարց ու պատասխանի ժամանակ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հարց ուղղեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, թե ի՞նչ փուլում են մետրոպոլիտենի և ճոպանուղու աշխատանքները:
Այսօր Երևանի ավագանու նիստի հարց ու պատասխանի ընթացքում ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը, հիշեցնելով, որ Կառավարության նիստերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե մարդիկ կան, որոնք ամեն բան անում են, որ չեղարկեն գույքահարկի մասին օրենքը, և, որ կան մարդիկ, որոնք գույքահարկ չեն վճարում, հարց ուղղեց Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանին.
Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որի համաձայն՝ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից՝ 10 միլիոն դրամ: