Բաժիններ՝

Ռուսաստանը վերսկսել է Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը

Ռուսաստանը սեպտեմբերի 9-ին վերսկսում է կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված ավիահաղորդակցությունն արդեն հինգերորդ երկրի հետ. սկսվում են թռիչքները Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե:

Եգիպտոս չվերթները վերսկսելու մասին Ռուսաստանի ավիափոխադրողներից առայժմ հայտնել է միայն մեկը՝ «Աերոֆլոտ»-ը:

Կահիրե թռիչքները կիրականացվեն սեպտեմբերի 9-ից: Բացի այդ, եգիպտական EgyptAir ավիաընկերությունը սեպտեմբերի 17-ից ավիաչվերթներ կսկսի Կահիրեի եւ Մոսկվայի միջեւ: Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի ֆոնին մարտի 27-ից դադարեցրել էր կանոնավոր եւ չարտերային ավիահաղորդակցությունը մյուս երկրների հետ:

Բացառություն են կազմել երկրից դուրս չվերթները, ինչպես նաեւ բեռնատար, փոստային եւ սանիտարական ու հումանիտար չվերթները, մի տեղից մեկ այլ տեղ դատարկ ինքնաթիռների թռչելը՝ տեխսպասարկման համար, տարանցիկ թռիչքները՝ լրալցավորման կամ ՌԴ-ի տարածքում անձնակազմը փոխելու համար եւ այն թռչիքները, որոնք իրականացվում են ՌԴ կառավարության առանձին որոշումներով: Օգոստոսի 1-ից ՌԴ-ն վերսկսել է չվերթները թուրքական Անկարա եւ Ստամբուլ, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիա: Բացի այդ, թույլատրվել են թռիչքները Տանզանիա, սակայն այդ թռիչքները դեռ չկան:

Օգոստոսի 10-ից չվերթներ են վերսկսվել Թուրքիայի առողջարաններ՝ Անթալիա, Բոդրում եւ Դալաման: Օգոստոսի15-ից վերսկսվել են Շվեյցարիա թռիչքները: ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունն անցած հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 3-ին, հաղորդել էր, որ վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն է ստորագրել Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Մալդիվների հետ միջազգային ավիահաղորդակցությունը վերսկսելու մասին: Ինչպես ճշտել է Ռոսավիացիան, չվերթները կարող են վերսկսվել սեպտեմբերի 8-ից:

Ինչպես սպասվում է, սեպտեմբերի 10-ից «Աերոֆլոտ»-ը թռիչքներ կսկսի Մալդիվներ, սեպտեմբերի 11-ից՝ Դուբայ (ԱՄԷ), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս