Բաժիններ՝

Հրազդանի ներքին ջրանցքում հայտնաբերվել է ՁՀՆ-7 տիպի ականանետի արկ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 8-ին, ժամը 17:56-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցում՝ ջրանցքում, ականանետ է հայտնաբերվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

Պարզվել է, որ Մալաթիայի փողոցի թիվ 21/2 հասցեում՝ Հրազդանի ներքին ջրանցքում, հայտնաբերվել է ՁՀՆ-7 տիպի ականանետի արկ։

Ինժեներասակրավորական խումբն արկը տեղափոխել է անվտանգ տարածք՝ հետագա վնասազերծման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930