Բաժիններ՝

Հայտնաբերվել է սպանության մեղադրանքով 2019 թվականից հետախուզվողը. նա կալանավորված է

ՀՀ ոստիկանության և ԱԱԾ համագործակցությունը հերթական արդյունքը տվեց սեպտեմբերի 8-ին։ ԱԱԾ-ում ստացված տեղեկությունները ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ իրացնելու արդյունքում Արարատի մարզի Լանջազատ գյուղում հայտնաբերվեց ու ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկվեց 41-ամյա Արմեն Ս.-ն։ Երևանում հաշվառված տղամարդը անցած տարվա դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի։ Բուժհաստատություն մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները պարզել էին, որ մահացածը Երկաթուղայինների 4-րդ փողոցի 43-ամյա բնակիչ էր, որը հիվանդանոց էր տեղափոխվել Երկաթուղայինների 2-րդ փողոցից։

Տղամարդու վրա կրակել էին հենց այնտեղ։ Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերվել սպանությունը կատարած անձի ինքնության վերաբերյալ, և սպանությունը բացահայտվել էր թարմ հետքերով։ Որոշում էր կայացվել 41-ամյա Արմեն Ս.-ին որպես մեղադրայալ ներգրավելու մասին, իսկ դեկտեմբերի 23-ին հայտարարվել էր հետախուզում։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս