Բաժիններ՝

Փրկարարներն ավտոբուսի վարորդին ցուցաբերել են համապատասխան օգնություն

Սեպտեմբերի 8-ին, ժամը 23։15-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին ավտոբուսի անվադողը վնասվել է և չի կարողանում շարունակել ընթացքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հաղպատից Վանաձոր-Երևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Neoplan» մակնիշի ավտոբուսի (վարորդ՝ Արկադի Թ․) անվադողը վնասվել է։ Ավտոբուսում գտնվել է 30 քաղաքացի։

Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն․ ավտոբուսն ուղևորներով շարունակել է ընթացքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս