Դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահ պրն. Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատս վայր դնելու կապակցությամբ։
Երևանի շատրվաններն ու ջրավազանները վերագործարկվում են:
Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ Սասուն Սուրենի Հունանյանը:
Սեպտեմբերի 9-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի առաջին նիստը:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասով և 244-րդ հոդվածով ( Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը ֆեյսբուքիժյան իր էջում գրել է:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են ազատազրկված անձանց զբաղվածությունը շահավետ օգտագործելու միջոցառումները:
Վանաձորի բնակիչ Հասմիկ Խաչատրյանը, որն օրեր առաջ է կորցրել մորը՝ Գեղեցիկ Մարգարյանին, վստահեցնում է՝ սխալ է, որ մոր մահվան վկայականում որպես մահվան պատճառ է գրված կորոնավիրուսը: Հասմիկ Խաչատրյանի խոսքով՝ օգոստոսի 15-ին 12 տարի ինսուլին ստացող մորը շտապօգնության մեքենայով տեղափոխել են Վանաձորի ԲԿ, իսկ մահվանից հետո բժիշկները նրա մոտ ախտորոշել են կորոնավիրուս:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 2-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» և «ծնկափոսի ծակած-կտրած վերք» ախտորոշումներով բուժօգնության են տեղափոխվել երկու տղամարդ:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Արմավիր քաղաքի մի շարք բնակիչների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Շուրջ 6 ամիս է` Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է արտակարգ դրություն: Արտակարգ դրության առաջին ամիսների ընթացքում դադարեցված էին նաև օդային փոխադրումները: Օգոստոսի 12-ին, երբ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն Ազգային ժողովում ներկայացնում էր երկրում Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու նախագիծը, հայտնեց, որ հանվել է օդային ճանապարհով օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը, բայց ցամաքային սահմանով սահմանափակումը շարունակում է գործել:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բոլոր կառույցները՝ մարզային թե մայրաքաղաքային, ստուգայցեր ու կրկնայցեր են կատարել սննդի ոլորտում տնտեսավարող կազմակերպություններ: ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը պահպանված են եղել դիտարկված բոլոր ընկերություններում. խախտումներ չեն հայտնաբերվել:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և ռազմական կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնևսկուն:
«Ես ամեն առավոտ աշխատանքի եմ շտապում, բայց նախընտրում եմ նստել այնպիսի ավտոբուս, որտեղ նստելու տեղ կա, որովհետև չեմ ուզում ո՛չ վարակվել, ո՛չ էլ վարակել ու դառնալ ինչ-որ մեկի մահվան պատճառը: Ցավում եմ, որ սոցիալական պատասխանատվություն քչերն ունեն: Նկատել եմ, որ հերիք չէ՝ գերբեռնված են ավտոբուսները, մի բան էլ վարորդներից ոմանք դիմակ չեն կրում, ծնոտներին դրած՝ մեքենան վարում են. սա իրոք ցավալի է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ուղևորներից Մարինե Հարությունյանը՝ չարդարացնելով այն քաղաքացիների դժգոհությունը, թե՝ «բա շտապում ենք՝ ո՞նց չնստենք»:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Արթուր Ֆիշյանը ազատվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզույթան բաժնի 6-րդ՝ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի պետի պաշտոնից:
«Հետք» լրատվական կայքի հրապարակման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ԱԺ նախկին պատգամավոր Հ. Դ.-ին և նրա որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն արարքների կատարման համար, որ վերջիններս թաքցրել են հայտարարագրման ենթակա տվյալները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը։
Երևանի քաղաքապետարանի՝ հուլիսին հայտարարած 100 փոքր չափի ավտոբուսների մրցույթում հաղթել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի մոթորս» ՍՊԸ-ն: Հայտ ներկայացրել էր երկու ընկերություն, մյուսը՝ «Ռեգնում» ՍՊԸ-ն էր: Գնահատող հանձնաժողովը նախորդ նիստում կասեցրել էր ավտոբուսների գնման ընթացակարգը՝ գների նվազեցման միաժամանակյա բանակցություններ վարելու համար: Ի սկզբանե երկու ընկերություններն էլ Քաղաքապետարանի նախահաշվային գնից՝ 1 մլրդ 950 մլն դրամից, ցածր գին էին առաջարկել: «Մուլտի մոթորս» ՍՊԸ-ն սկզբում առաջարկել էր 1 մլրդ 935 մլն դրամ, բանակցությունների արդյունքում գինը նվազեցվել է ևս 110 մլն-ով՝ դառնալով 1 մլրդ 825 մլն դրամ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու վերաբերյալ:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 03.45-ին, շտապօգնության ծառայությունից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի բնակարաններից մեկում դանակահարություն է եղել:
Սեպտեմբերի 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 12։59-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանի թերակղզու եկեղեցու մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանին և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին:
ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով հակահամաճարակային կանոնները դպրոցներում:
ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են անում. ՈՒՂԻՂ
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ընդգրկված հարցերից էր նաև «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հարցը ներկայացրեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը, քանի որ կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն արձակուրդում էր:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 09:48-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թաթուլ գյուղում «Բելառուս» մակնիշի տրակտորը շրջվել է․ կա տուժած։
Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանին երկրի խորհրդարանում հարց են ուղղել ՀՀ-ում աշխարհազորի ստեղծման գաղափարի վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ նա նշել է, որ աշխարհազորի ստեղծումը «պրինցիպիալ խնդիր է», և, որ առաջիկա նիստի ընթացքում քննարկելու են, թե ինչպես են աշխարհազորի ստեղծումը պատկերացնում, ինչպես է իրենց մոտ մոբիլիզացիան կատարվելու:
Դուք հասկանում ե՞ք, որ նրանք խնդիր ունեն մնալ ուշադրության կենտրոնում: Ընդ որում, էական չէ, թե ինչ առիթով կամ պատճառով. ձիու վրա, երկու տուփ ծխախոտի ու մեկ շիշ արաղի, մարմնի տարբեր բարեմասնություններ ցուցադրելու կամ էլ основной инстинкт ժանրի մեջ ընտեկան պերֆորմանսներում:
Հանդիպանը ներկա էին ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը և ԱՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Ղահրամանյանը։
Մ-8‚ Վանաձոր-Դիլիջան (կմ 33+500- կմ 40+000) հատվածում կատարվող հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 10-ին և 11-ին՝ ժամը 09.00-19.00‚ Ֆիոլետովո համայնքի սկզբնամասից մինչև Դիլիջան քաղաքի մուտքի մոտ հատվածը փակ կլինի երթևեկության համար։