Բաժիններ՝

Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 9-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հաղթանակ, Հակոբյան, Արաբկիր, Զորավար Անդրանիկ փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Սեպտեմբերի 9-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 10-ը ժամը 18.00-ն կդադարեցվի Արարատի մարզում գործող «ԱՐՎԻԿԱ-ԿԼԱՍԻԿ», «Արաշագ», «Արտաշատի ԲՈՒԱՏ», «Գա-Գա-Էտ», «Գազոսֆերա», «Գազ Պրոդուկտ», «Դալար Գազ», «ԷՅՋԻՋԻԼ», «ԼԻԳԱ», «Կարեն և Ռաֆիկ», «Մայ Արգ», «Շահումյան Գազ», «Ռուբադա» և «ՎԿ Գրուպ 5» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս