Բաժիններ՝

«Այս աճը ուղիղ արդյունք է կառավարության ձեռնարկած մի շարք քայլերի, ովքեր անսացել են «ոչխար պահելու» իմ հորդորներին»․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շարունակելով տնտեսական բարդությունների ֆոնին տնտեսական լավ լուրերի թեման, արձանագրենք, որ 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի եւ այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով. արտահանվել է շուրջ 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի, ընդհանուր առմամբ շուրջ 3.4 միլիոն դոլարի:

Այս աճը ուղիղ արդյունք է կառավարության ձեռնարկած մի շարք քայլերի եւ մանր եղջերավոր անասունների արտահանումը օգուտներ է բերում բազմաթիվ տնտեսվարողների, ովքեր անսացել են «ոչխար պահելու» իմ հորդորներին:

Շարունակում եմ պնդել, որ սա մեր գյուղատնտեսության հեռանկարային ճյուղերից մեկն է, որը նաեւ աղքատության հաղթահարման շատ արդյունավետ գործիք կարող է դառնալ, եթե իհարկե մեր բազմաթիվ գյուղերում բազմաթիվ գյուղացիներ ուժերը միավորելու, գյուղացիական կոոպերատիվներ ստեղծելու եւ կառավարության ընձեռած հնարավորություններից օգտվելու կամք ցուցաբերեն:

Մենք ամեն կերպ քաջալերելու ենք, որ դա իրականում տեղի ունենա»:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2751620078491703?__xts__[0]=68.ARD3UHXESbh9DKAxWg4blt_Opm-aoH0kCZPR1qheZI5HxN-uG0v4oW3cVSlCQKDwN16mRzASrcEhnKBBVswhxMctoaAHuL_hgw8U5JeDDXbjDsD3Er2Vm5iA-dhE6M4ngUnnh0nHS3wTXiMtgOginpwnXr7t4Tels7U5KEYLDG8wE2p2tvsVNQ5ecrta6_uJTJDunNtOkyDyR-tl04RFR3mhUuE7g4n60GCzxRjbkjczW-WSVGy6AqpJJE5ZMAG0lRkgAECwkP6D6RJ84eoOzhMM7pr3fwbzNdIwA9ojJQybV-r08M1cc866guIFiFCegZh-ybSrsfrmNrzKJO7cGAno&__tn__=-R

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930