Ֆինանսական նոր բեռ․ նույնականացման քարտից հրաժարավող քաղաքացիները պետական տուրք կվճարեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում այն քաղաքացիները, ովքեր չեն ներկայացնի նույնականացման քարտ կամ կհրաժարվեն նույնականացման քարտ ստանալուց, կվճարեն պետական տուրք:

Թերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունը մտադիր է լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում: ՀՀ քաղաքացիները հին նմուշի անձնագիր ստանալու համար պետք է ներկայացնեն նաեւ նույնականացման քարտ, այսինքն՝ նախապես պետք է նույնականացման քարտ ունենան:

Պարզվում է՝ նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ երկրում գրեթե բոլոր պետական մարմինները, անգամ՝ մասնավոր հատվածի մի մասը, անցում են կատարել էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի: Ի դեպ, քաղաքացիների կողմից էլեկտրոնային հարթակներում դիմումներ, հարցումներ, հայտեր ներկայացնելիս նույնականացման քարտը պարտադիր է:

Մյուս կողմից՝ նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացին գումար է վճարում: Ստացվում է՝ նույնականացման քարտ ունենալու այս պարտադրանքը ֆինանսական նոր բեռ է քաղաքացու համար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930