Բաժիններ՝

Փրկարարները բնակարանում շքամուտքի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել 85-ամյա կնոջը

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 15-ին, ժամը 16։25-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, շքամուտքի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել Գրետա Ս․-ին (ծնված 1935 թ), ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930