 
                        «Դպրցում կայացած ցածրակարգ հումորներից հետո ես հասկացա, որ դպրոցականների գլխին բերած կլոունադայի որոշումը կայացվել է ամենավերևը». Մհեր Մկրտչյան
 
                                    Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դպրցում կայացած այսօրվա ցածրակարգ հումորներից հետո ես հասկացա, որ դպրոցականների գլխին բերած կլոունադայի որոշումը կայացվել է ամենավերևը:
Սկսում եմ հավատալ, որ ամբողջ մի ազգ դիմակ կրել տալը, դա մի յուրահատուկ զգացում է` հզորության զգացում:
Բայց մի խնդիր կա` չեք հասցրել էն աստիճան ջնջել մեր ինքնությունը, որ հիմա ոչխարի պես նայենք՝ ոնց են մեր երեխեքը պարանով կապված դպրոց մտնում, ոնց են 4 ժամ դիմակները երեսին դասարանում փակված:
Ու հասկացեք… Սա մի հարց ա, երբ երեխայի ծնողը թքած ունի ձեր տոկոսի, ուժի, բերետավորների բերետի գույնի և այլ հնարավորությունների վրա»:
https://www.facebook.com/photo.php?fbid=1386713241520185&set=a.346730635518456&type=3&theater
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        