Բաժիններ՝

«Ի՞նչ տեղի ունեցավ հաջորդ օրը՝ բոլորդ իմացաք. մեկը քեֆ էր անում, մյուսը՝ ճոխ միջոցառում»․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սոցիալական ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈ՞ՒՆ, թե ՞ սոցիալական ՕՏԱՐՈՒՄ․ Անդրադարձ կրթության կազմակերպմանը:

Գաղտնիք չէ, որ մենք ունենք լուրջ խնդիր կրթության կազմակերպման առումով, քանի որ դպրոցները մշտապես զրկված են եղել ինքնուրույնությունից. տնօրենները, մասնագետները և մնացած բոլոր օղակները՝ կրթության կազմակերպողները, առավել շատ մտածել են՝ ինչպես անեն, որ չսխալվեն ու ստուգումների ժամանակ կանոնները ճիշտ պահեն, քան թե երեխայի «լավագույն շահը» դիտարկեն և կազմակերպեն այնպես, որ կանոնն էլ պահվի, և երեխան՝ սանը, չտուժի այդ ամենի արանքում:

Գաղտնիք չէ նաև, որ դպրոցները մշտապես բողոքել են այն բանից, որ իրենց չեն տալիս այդ ազատությունը, որ ինքնուրույն տնօրինեն, կառավարեն, կազմակերպեն, քանի որ ՊՈԱԿ են, և օրենքն ու տրամաբանությունը դա են թելադրում:

Բայց…

Այսօր, թեև ոչ անթերի (երբեմն անտրամաբանական) , բայց որոշումները ուղարկվում են դպրոց, և կազմակերպումը թողնում տնօրենների հայեցողությանը : Տնօրեններն էլ կազմակերպում են այնպես, ինչպես որ պատկերացնում են:

Այս մեկուկես տարին լավագույն թեստավորումն էր հասկանալու համար, թե ո՞ր տնօրենն է կարողանում լինել կազմակերպիչ, և որը՝ ոչ: ( Ապացույցներից հերթականը երեկ հրապարակված լուսանկարներն են մի քանի դպրոցներից):

Հիմա շատ բարդ իրավիճակ է իմ դիտարկմամբ, որ ո՛չ ազատությունն է մի բան, ո՛չ էլ գերվերահսկողությունը, քանի դեռ մենք սերնդափոխության չենք գնացել թե՛ տնօրենների, թե՛ ուսուցիչների առումով:

2020թ. մայիսին մի բողոք ստացա Երևանի դպրոցներից մեկի մասին և այդ բողոքը բնականաբար ուղարկեցի ԿԳՄՍ նախարարին: Նախարարը կարդալուց հետո տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ մի դպրոցի կողքից անցնելուց ականատես է եղել դասագրքերի հանձմանը, որը շատ պատշաճ կազմակերպված է եղել և նույնը տեղեկացրել են իրենց այլ դպրոցների մասով: Բնականաբար չառարկեցի, բայց առաջարկեցի ուշադիր լինել, քանի որ վերոնշածս ունեի աչքիս առաջ, և ստացա համաձայնություն, որ անպայման ուշադիր կլինեն:

Ի՞նչ տեղի ունեցավ հաջորդ օրը՝ բոլորդ իմացաք. մեկը քեֆ էր անում, մյուսը ճոխ միջոցառում և այլն:

Որպես կանոն, ես չեմ մեղադրում դպրոցներին, քանի որ, այո՛, իրենց սովորեցնել է պետք, իսկ երբ դրանից հետո կրկնում են, ապա լինել շատ խիստ:
Բայց…

Սխալ է իմ մոտեցումն էլ, քանի որ կառավարողը պարտավոր է ունենալ համապատասխան հմտություններ , երբ հավակնում է ստանձնել այս կամ այն հաստատության կառավարումը:
Այսքան երկար-բարակ գրելուս իմաստն այն է, որ խնդրեմ, առաջարկեմ, պահանջեմ կրթության կազմակերպման պատասխանատուներին, բոլոր մանկավարժներին, կրթության փորձագետներին՝ այն, ինչ անում եք, միշտ աչքի առաջ ունեցեք երեխայի հոգեբանությունը, տարիքային առանձնահատկությունը, երեխայի հույզերը, երեխայի ֆիզիկական առողջությունը, մտավոր և հոգևոր առողջությունը և այլն:

Հիշե՛ք , որ այն, ինչ այսօր «կոտրեցինք», վաղը անհետք չի սոսնձվելու:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ առողջության պահպանման հարց է լուծում, այն չշփոթե՛ք ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕՏԱՐՄԱՆ հետ»:

Սոցիալական ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, թե ՞ սոցիալական ՕՏԱՐՈՒՄԱնդրադարձ կրթության կազմակերպմանը : Գաղտնիք չէ , որ մենք ունենք…

Gepostet von Սոֆյա Հովսեփյան / Sofya Hovsepyan am Dienstag, 15. September 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս