«Էս ձև խուլիգաններ, այս ազգը դեռ չէր տեսել». ցուցարարը՝ իշխանություններին
«200 հոգի մնացել ենք անաշխատանք. ի՞նչ ենք անելու». «Հայինկասացիայի» նախկին աշխատակից
«Հուսով էի՝ հեղափոխությունից հետո իմ վիճակն էլ կփոխվի, բայց ո՛չ. այս մարդկանց աշխատանքի մեջ որակ չկա». ակցիա անող քաղաքացի
«Դիմել ենք վարչապետին և զրո արձագանք». «Հայինկասացիայի» նախկին աշխատակից
Առողջապահության նախարարությունն անդրադարձել է մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բժիշկների ազատման դիմումներին ու բաց նամակին: Նախարարությունն ազնիվ չի համարում պացիենտների առողջությունը շահարկելը, երբ պարզապես լրացել է տնօրենի պայմանագրի ժամկետը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհանգստացնող է համարում վերջին երկու օրերի ընթացքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվի էական աճը:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները ևս կկարողանան օգտվել հանրային պաշտպանի գրասենյակի անվճար ծառայություններից:
ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է փոխել նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը:
ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, պարտադիր է դառնում 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ երեխայի գրավոր իրազեկված համաձայնությունը՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Պետական եկամուտների կոմիտեում հանդիպում է կայացել հագուստի բեռնափոխադրմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու վերջին շրջանում հագուստի ներկրման հետ կապված խնդիրները։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
«Զվարթնոց» տաճարում սեպտեմբերի 21-ին տեղի կունենա «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը համանուն հաղորդաշարի պաշտոնական ամփոփումն է:
Հայփոստ ընկերությունը սեպտեմբերի 17-ին շրջանառության է դրել նոր նամականիշ՝ նվիրված «Կրոն և մշակույթ. Ասիայի տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգություն. Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի» թեմային:
Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտորի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Արդեն գրեթե 7 ամիս է, ինչ հանրապետության մի շարք հիվանդանոցների բժիշկներն ու բուժքույրերը պայքարում են նոր տիպի կորոնավիրուսի դեմ։ Բուժաշխատողներից շատերը առաջին ամիսներին մեկուսացված են եղել, սակայն տանն այդ ժամանակ սպասել են նրանց երեխաները, ծնողները, ընտանիքի մյուս անդամները։ Այժմ իրադրությունն ավելի լավ է, ամեն ինչ կարծես թե դրական գույներ է ստանում՝ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերը գնալով պակասում են, ինչի շնորհիվ էլ բժիշկներն արդեն հանգիստ տուն են գնում, կարողանում են գրկել իրենց հարազատներին։
Սեպտեմբերի 17-ին, ժամը 00։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ գիշերը կոտրել են Այգեստան փողոցի իր խանութի դռան փականը և փորձել մտնել ներս, սակայն անվտանգության համակարգի ձայնային ազդանշանի միանալուց հետո փախել են։
Սեպտեմբերի 14-ին, ժամը 05.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում ստացվեց, որ Ազատության պողոտայից «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենա են առևանգել:
168.am-ը փորձեց լսել նաև մյուս կողմին և կապ հաստատեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Նա վստահեցրեց, որ իրեն հասցեագրված նամակում առկա մեղադրանքներն իրականության հետ որևէ աղերս չունեն, ինչպես նաև՝ ճշտումներ մտցրեց՝ իր և Մանուչարյանի խոսակցության թեմայի և բովանդակության հետ կապված:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 15-ին Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Ուկրաինայի քաղաքացի Արթուր Կ.-ն, որը 2016 թ. փետրվարի 17-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի կողմից:
ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով՝ ՀՅԴ երիտասարդները երթով գնում են նախարարության շենքի մոտ, նրանց են միացել քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ. ուղիղ. Tert.am:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 16.10-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած, արնահոսող վերքով Գյումրիի Մայակովսկու փողոցից հիվանդանոց է տեղափոխվել 22-ամյա մի երիտասարդ։
«Խաղողի մթերման ամենացածր գինը 135 դրամն է.100 դրամի մասին լուրը թյուրիմացություն է». Տիգրան Խաչատրյան
«Որտե՞ղ է բացվել Ձեր ասած 6600 աշխատատեղը և ո՞ր ոլորտներում է եղել աշխատավարձի բարձրացում»։
2020թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից դիպուկահարի կողմից արձակած կրակոցից, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության մարտական դիրքում՝ ձախ ձեռքի, կրծքավանդակի, դեմքի, պարանոցի հրազենային և բեկորային վիրավորումներ է ստացել պայմանագրային զինծառայող Հովիկ Նելսոնի Թամրազյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Հ. Թամրազյանը մահացել է:
«Նախ ես ոչ մի կարմիր լենտ չեմ կտել, իսկ եթե գործարանի բացման եմ գնացել, դա չի նշանակում, որ դրա գործունեության պատասանատուն եմ». Փաշինյան
«Մենք նոր վարչապետ ընտրեցինք, ինքն այն ժամանակ ասում էր՝ պետք է աջակցենք մանր և միջին բիզնեսին, իսկ հիմա միանգամից՝ մեծ բարձրացում»,- այսօր Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց հագուստի ներկրմամբ զբաղվող քաղաքացիներից մեկը, ով դժգոհում է մաքսատուրքերի փոփոխություններից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից ԵՏՄ կարգավորումներով Հայաստանում հագուստի մաքսազերծումը նախկին կիլոգրամով մաքսազերծման փոխարեն՝ կատարվելու է քանակով՝ հատով: Քաղաքացիները նշում են, որ դրա հետևանքով մի քանի անգամ ավելացել է մաքսազերծման համար վճարվող գումարների չափը, և, որ իրենք չեն կարող այդպես աշխատել: