Կորոնավիրուսով վարակված պատգամավորն Արցախում ի՞նչ է անում
Սեպտեմբերի 25-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և տեղեկացրել, որ վարակվել է կորոնավիրուսով: «Հարգելի ընկերներ, կար ժամանակ մտածում էի բարի մարդ եմ, բայց երեկ հանձնած կովիդի թեստս դրական էր, պարզվեց այնքան էլ բարի չեմ: Եղեք բարի և առողջ»,- գրել էր Կարապետյանը:
Այսօր, ժամեր առաջ նույն պատգամավորը կրկին ֆեյսբուքում գրառում է կատարել.
«Հարգելի ընկերներ, Արցախում եմ, ձեր զանգերին ու sms ներին պատասխանել չեմ կարող: #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»»,-Արցախից գրել է նա:
Համավարակի և լայնածավալ այս պատերազմի պայմաններում 14-օրյա կարանտինային պարտադիր ռեժիմը չպահպանելով Արցախ մեկնելը որքանո՞վ է խելամիտ քայլ, այն էլ՝ պատգամավորի կողմից: Կամ, «Իմ քայլ»-ական պատգամավորի այցն ինչպիսի՞ օգտակարության գործակից կարող էր առհասարակ ունենալ:
Առողջապահության նախարարությունը 14 օրվա մեկուսացում է առաջարկում Կորոնավիրուսային հիվանդությամբ COVID-19 անապահով երկրներից վերադարձած ճանախարհորդների և Կորոնավիրուսային հիվանդությամբ COVID-19 հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար: Իսկ տվյալ պատգամավորն ինքն է հայտարարել կորոնավիրուսով վարակված լինելու մասին: