Բաժիններ՝

Lաոն միշտ արթուն է, մենք հաղթելու ենք. Adana Project-ը ռազմահայրենասիրական երգով ոգևորում է բանակին

Adana Project ռոք խումբը, որը մշակում և նորովի է մատուցում հին կամ մոռացված հայկական ազգագրական, ժողովրդական, էստրադային երգեր, հետաքրքիր գործիքավորմամբ ներկայացրել է «Զարթիր, լաո» հանրահայտ երգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սիրված երգի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է: Խումբը տեսահոլովակին կից «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում զետեղել է հետևյալ գրառումը. «Լաոն միշտ արթուն է, մենք հաղթելու ենք, մեր հաղթանակը մեր միասնության մեջ է: #ArtsakhStrong #ArmeniaStrong #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»:

Ավելի վաղ խումբը թողարկել է իր առաջին «Վերադարձ» ձայնասկավառակը, որում տեղ են գտել «Արաքս», «Գինի լից», «Թարմ ծաղիկներ», «Գարահիսար», «Զարթիր, լաո», «Ճշմարտություն չկա ուրիշ», «Իմը չես, գիտեմ», «Իմ Էլինար» գործերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս