«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 26-ից ղարաբաղաարդբեջանական սահմանին սկսված պատերազմից և Հայաստանի Կոտայքի մարզում անօդաչու թռչող սարքի խոցումից հետո բոլորը կրկին հիշեցին Երևանում շենքերի նկուղների ոչ բարենպաստ լինելը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. Այսօր՝ վաղ առավոտյան, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 142 դատապարտյալ եւ կալանավոր պատրաստվում են կտրուկ քայլերի դիմել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 4-րդ մասնաշենքի 36 խցի դատապարտյալ Հրայր Հունանյանը, որը մասնակցել է նաեւ 2016 թվականին տեղի ունեցած ապրիլյան պատերազմին, հայտնեց. «Բոլոր կալավորներով, մի մարդու պես մեր դոշակները, վերմակները խցերից հանելու ենք դուրս, հրաժարվելու ենք սնունդից, քանի որ տեսնելով մեր երկրի վիճակը՝ շատ ենք տանջվում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օգտվելով տեխնիկական հնարավորություններից՝ կեսգիշերն անց զանգահարում եմ առաջնագծի տարբեր տեղամասեր, զրուցում հրամանատարների, զինվորների հետ։ Այս զանգը արել եմ ընդամենը րոպեներ առաջ։ Մնացածը՝ տեսանյութում»: «Զանգել եմ` ասեմ, որ հպարտանում եմ ձեզանով, սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր ու ձեր կատարած ծառայության առաջ։ Գիտեմ` ինչքան դժվար է։ Գիտեմ, […]
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակիցները խորը կսկիծով ընդունեցին իրենց գործընկերոջ՝ Սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանի նահատակվելու սարսափելի լուրը: Նա զոհվել է առաջնագծում, որտեղ որպես կամավոր մեկնել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված նոր պատերազմի հենց սկզբից:
Արցախում զոհվել է Արցախի հանրային ռադիոյի քաղաքական վերլուծաբան, լրագրող Միքայել Հաջյանի որդին՝ Երվանդ Հաջյանը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 8-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 9-ը՝ ժամը 21:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի և Ձորակապ գյուղի գազասպառողների, ինչպես նաև «Անի-Մարալիկ», «Հայկ-Գոռ» ՍՊԸ-ների և «Դավթյան Գագիկ» ԱՁ-ի ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
Հաշվի առնելով, որ ադրբեջանական զինված հարձակումները քաղաքացիական բնակչության նկատմամբ չեն դադարում և առկա վիճակը պահանջում է առաջին բժշկական օգնության ոլորտում նվազագույն գիտելիք ու հմտություն՝ առաջիկայում ևս Պաշտպանի աշխատակազմի բժիշկը կներկայացնի, թե ինչպես ցույց տալ առաջին բուժօգնություն տարբեր իրավիճակներում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ պատերազմական իրավիճակում պետական կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման թեմայով:
Արարատի մարզի խաղողագործներն այսօր կրկին բողոքի ակցիա են անցկացրել, պնդում էին, թե գործարանի սեփականատերերը միտումնավոր իրենց բերքը չեն ընդունում, որպեսզի որակը գցի և էժան մթերեն:
Հերթական մեր հերոսներից մեկը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ներկայացված կապիտան Հրանտ Գալստյանն է: Հերոսների շարքը շարունակում է ներկայացնել ՊԲ-ն:
«Հերթի մեջ մի հատ լեխկավո ավտո իմացա՝ քարշ եմ տալու պլաշատկա». մարզպետը՝ մինչև տեսախցիկը նկատելը:
Հայրենիքն այսօր բոլորի համար ավելի քան սիրելի է: Սահմանին պատերազմ է, թիկունքում՝ մանկան ճիչ:
Իսլանդական «KERECIS» ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում 70 տոկոս զեղչով Հայաստանին կտրամադրվեն հատուկ տեխնոլոգիաների միջոցով իսլանդական ձողաձկան կաշվից ստացած մաշկային տրանսպլանտներ:
Վիլնյուսի համալսարանի Ratilio ժողովրդական անսամբլն իր զորակցությունն է հայտնել Արցախին՝ կատարելով լիտվական ժողովրդական Pone Karaliau երգը:
Հակառակորդի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված լայնածավալ գործողությունների ընթացքում ծառայողական պարտականություններն իրականացնելիս ցուցաբերած արիության և խիզախության համար, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարական մասի 3-րդ պահակախմբի վարորդ-փրկարար, ավագ ենթասպա Հովիկ Յուրիի Աղաջանյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ Արցախից ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիների տեղավորման խնդիրները լուծվում են տարբեր կամավորական խմբերի և նախարարության համակարգման միջոցով:
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հոկտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի հետ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում շարունակաբար ստացվում են տվյալներ այն մասին, որ մեր քաղաքացիները շարունակում են բաց կապուղիների միջոցով հեռախոսային կապ հաստատել առաջնագծում գտնվող զինծառայողների հետ և այդ խոսակցությունների ընթացքում միմյանց հետ քննարկվում են նաև սահմանագծում տիրող իրավիճակի և հայկական կողմի մարտական դիրքերի տեղակայման վայրերի վերաբերյալ տեղեկություններ:
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և նախարարության բոլոր աշխատակիցները խորապես սգում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասի 3-րդ պահակախմբի վարորդ-փրկարար, ավագ ենթասպա Հովիկ Յուրիի Աղաջանյանը մահը:
Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հակառակորդի սանձազերծած գործողությունների հետևանքով Արցախում վիրավորում ստացած ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը վիրահատվել է:
Արդեն 10 օրից ավել է՝ Հայոց բանակը պայքար է մղում ադրբեջանաթուրքական ագրեսորների ու նրանց վարձկան-ահաբեկիչների դեմ՝ հանուն բոլորիս ապրելու իրավունքի և Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի հարատևության։ Այս օրերին պետք է ամեն կերպ աջակցենք առաջնագծում կանգնած մեր հերոս զինվորներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Ռուսական «Իզվեստիա» պարբերականի նկարահանող խումբը Ստեփանակերտում կրակի տակ է հայտնվել, գրում է iz.ru կայքը:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին օտարերկրյա տարբեր երկրներից ցամաքային և օդային ճանապարհներով որպես օժանդակություն Հայաստան են ուղարկվում աննախադեպ քանակությամբ ապրանքներ:
ԵՊՀ շրջանավարտների միավորումը, ամուր կանգնած լինելով հայրենիքի և մեր հաղթական բանակի թիկունքին, հայտնում է իր հանձնառությունը, Արցախյան պատերազմի հաղթական ավարտից անմիջապես հետո, կատարելու Ստեփանակերտ և Շուշի քաղաքների ավերված հասարակական նշանակության կառույցների վերականգնողական աշխատանքներ` 100 միլիոն ՀՀ դրամի չափով:
«Երեք փխրուն աղջիկները»․ Աննա Հակոբյանը լուսանկար է տարածել
Ստեփանակերտը շարունակում է մնալ Ադրբեջանի հրթիռակոծությունների և հրետակոծությունների թիրախում: Այնտեղ օրվա տարբեր ժամերի հնչում է օդային տագնապի ազդանշանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 6-ի երեկոյան այցելել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ իր աղոթքն ու օրհնությունը բերելու կենտրոնում բուժվող զինվորներին, որոնց թվում նաև վիրավորում ստացած ավագ գնդերեց Հրայր սարկավագ Լալայանին։
Զաքարյանը վիրավորվել է հակառակորդի հրետանու հասցրած հարվածներից։ Նրան տեղափոխել են Երևան։
Գիշերվա հրթիռակոծության հետևանքները Ստեփանակերտում։