Հունվարի 15-ի ցերեկը, 18-19-ին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ին, 20-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։
Ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ հունվարի 14-ի գիշերը գողացել են Երեւանի Սիրահարների այգում տեղադրված բանաստեղծ Գեւորգ Էմինի հուշարձանի մաս կազմող կատվի քանդակը:
Այս պատերազմը ծանր կորուստներ և հետևանքներ ունեցավ մեր երկրի և ժողովրդի համար: Հետպատերազմյան շրջանում ու հատկապես վերջին օրերին զոհված և անհայտ կորած զինվորների ընտանիքների շուրջ տիրող իրավիճակը այլևս անտանելի է: Այն ընտանիքները, որտեղ մեծացել և դաստիարակվել են մեր նահատակները, պետք է լինեն բոլորիս ուշադրության կենտրոնում: Տղաներն ընտրել են գիտակցված մահը, որպեսզի մեր Հայրենիքը հարատևի: Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ տղաները զոհվել են ոչ թե «հանուն ՈՉՆՉԻ», այլ՝ հանուն մեր Երկրի, հանուն մեր ապագայի:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահի և ևս 7 անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան:
Սոցցանցերում և մամուլում տեղեկություն է տարածվում այն մասին, թե իբր ժամեր առաջ Կոմիտասի «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ 4 ադրբեջանցիներ գնումներ են կատարել։
Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով խրախուսվող հայատյացության քաղաքականությունն ու Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հայերի էթնիկ զտման փաստը հիմնավորվում է նոր զարգացումներով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ և անձնագրային բաժանմունքի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 14-ին Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 25-ամյա Արամ Յ.-ին, որը 2019 թ. սեպտեմբերի 5-ից ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) մեղադրանքով:
Արցախի պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել պատերազմի հերոսական դրվագները:
Կյանքի 72-րդ տարում կորոնավիրուսից մահացել է «Երալաշ» մանկական երգիծական հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչեւսկին: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է նրա ընկերը՝ արտիստ Վլադիմիր Դոլինսկին:
Հայաստանում հունվարի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 396 նոր դեպք, առողջացել է 471 քաղաքացի, մահացել՝ 11-ը: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Գերմանիայում նոր կորոնավիրուսով ախտահարման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 22 368-ով, համավարակի ամբողջ ընթացքում վարակ է հայտնաբերվել ԳԴՀ-ի 2 000 958 բնակչի մոտ: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի ինստիտուտի (ենթարկվում Է ԳԴՀ-ի առողջապահության նախարարությանը)՝ հունվարի 15-ին հրապաակված տվյալները։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ինչպես տեղեկացվել էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն, Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով հունվարի 14-ին ժամը 07:00-ից դադարեցվել էր հանրապետություն բնական գազի առաքումը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան դեղատների գործելաոճը, կարծես թե, վերահսկողությունից դուրս է մնացել. երբ դեղամիջոցի պահանջարկը մեծանում է, մեծ արագությամբ թանկանում է նաեւ դեղամիջոցը։
Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 1-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած խուլիգանության փաստով:
Սեպտեմբերի 17-ին Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակչուհին զանգել էր ոստիկանություն և հայտնել, որ արհեստանոցից գողացել են գործիքներ։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված զգալի չափերով բնակարանային գողության դեպքը: Մեղադրանք է առաջադրվել Էջմիածին քաղաքի 46-ամյա բնակչին:
Հունվարի 9-ին, ժամը 1-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա մի տղամարդ: Նրան դանակահարել էին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունվարի 15-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Հայկազունիների, Խանզադյան, Սևյան, Արզումանյան փողոցների, Արցախյան խճուղու, Սարյան փողոցի 1, 2 նրբանցքների, Վանքի Տափ թաղամասի 1, 2, 7, 10, 11, 15 շենքերի, Ավանգարդի 2 փողոցի, Ավանգարդ 5 թաղամասի 1-16 շենքերի ջրամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խանութի տնօրենի օգնականի կողմից հաճախորդին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Կարճ ասած` ապրելու տեղ ու անձնագրեր, նրանք, իհարկե, կստանան։ Կթաքնվեն ու կապրեն հավերժական վախով»:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր վաղ առավոտից ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ Գյումրիում հանդիպումներ է ունեցել Շիրակից այն զինծառայողների ընտանիքների հետ, որոնք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են պատերազմական գործողությունների ավարտից հետո:
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Քիչ առաջ Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները ներխուժել են Մոսկվայի օդանավակայանի՝ պաշտոնատար անձանց և պատվիրակությունների դիմավորման սրահ ու «Դավաճաններ» վանկարկում դիմավորել Աննա Հակոբյանին և երկու դուստրերին՝ Շուշանին և Մարիամին: